Երեւանում ԼՐԱԳՐՈՂԻ արձան կկանգնեցվի: Երրորդ օրն է, շրջանառվում է այս ԴԱՐԱԿԱԶՄԻԿ լուրը:
Անձամբ ես չեմ ուզում, որ այդ արձանը կանգնեցվի: Եվ չեմ ուզում կիսաբաց բերաններով մականունավորների մի ցեղախումբ գա, կանգնի արձանի կողքին իրեն ցուցադրի, կարծիքներ հայտնի այդ արձանի , դրա նախատիպերի, նախապապերի մասին:
Ես կուզեի, որ արձանը չարժեւորվի, արձանին հարցազրույց չտան ՄՏՈՎԻ, այլ այս մասնագիտությունը կրող անձանց իրականում հարգեն, արժեւորեն:
Մենք արձան ունենք.մամուլի տան դիմաց լրագրողի արձան կա: Բայց քանիսը գիտեն Շմավոնյանին, ինչպես ենք վարվում արձանների հետ առհասարակ:
Մեզ արձաններ պետք չեն, որ թքեն ու միզեն դրանց վրա` իրենց բարբարոս կերպարն ամբողջացնելու համար:
Մեզ պետք չեն արձաններ, որոնց պաշտպանությունը հետագայում ստանձնեն հատիկավոր ոստիկանները:
Մեզ պետք չի մեր սիրտն առնել այս անիմաստ արձանը տեղադրելով:
Ռ.Մ.
Հ. Գ. Մամուլի այյս կենդանի արձանը շրջում է Մադրիդում: Լուսանկարը՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքից