Լրահոս
Օրվա լրահոսը

«Դվիժոկով ենք հողերը ջրում, որ սոված չմնանք». «Ժողովուրդ»

Մայիս 30,2014 11:21

Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեծ ոգեւորությամբ հայտարարում է, թե Հայաստանը տարեցտարի գյուղատնտեսության ոլորտում մեծ աճ է գրանցում, Արմավիրի մարզի գյուղերում ոչ միայն ցամաքում են ինքնաշատրվանող արտեզյան ջրերի, այլեւ խմելու ջրի համար նախատեսված խորքային հորերը։ Արդյունքում Էջմիածնի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում հողերի գերակշիռ մասը մնացել է անմշակ։

…Ջրառատի բնակիչ տիկին Հերիքնազի ընտանիքն արդեն 20-25 տարի է, ինչ
անմշակ հողերի հարեւանությամբ մշակում է կես հա հողատարածք։ Սակայն այդ հողատարածքը ջրելու համար նրանք ստիպված են եղել նախ՝ 17 մետր խորությամբ հոր փորել, ապա՝ մարտկոցի (դվիժոկ) միջոցով հողը ջրել։ «Արդեն երկու տարի է, ինչ դվիժոկով ենք հողերը ջրում, որ սոված չմնանք։ Թե չէ այստեղ ջուր չկա, չունենք։ Գազ ու բենզին ենք օգտագործում, որ մշակենք ու սրանով ապրենք։ Բա սա պետությո՞ւն է։ Դե հիմա տեսեք՝ պետք է կանանցով երկար խողովակը հավաքենք ու գնանք տուն ու հաջորդ օրը նորից պետք է գանք փռենք ու էլի սկսենք մեր աշխատանքը։ Տանջվում ենք, շատ դժվար է։ Էս ամբողջ տարածքում միակն է մեր ընտանիքը, որ հող է մշակում։ Շատերը չեն մշակում, որովհետեւ ջուր չկա, հնարավորություն չունեն։ Պատկերացնո՞ւմ եք, էս թվիս դվիժոկով ենք հողերը ջրում։ Կոտորվում ենք»,-զայրացած ներկայացրեց տիկին Հերիքնազը։

Իսկ մեկ այլ բնակիչ վրդովված ասաց, որ Ջրառատ համայնքն այդպես է կոչվել, որովհետեւ ջուր է ունեցել. «Ընտիր հողեր են, է, բերքառատ են, ափսոս են։ Ստիպված՝ այս տարի որդուս հարսիս հետ հանել ուղարկել եմ Ռուսաստանի Դաշնություն, որ էս տանջանքը չտեսնեն։ Մյուս տարի կգաք ու կտեսնեք, որ մենք էլ չենք մշակելու, որովհետեւ տանջվում ենք ու եկամուտ էլ չենք ստանում»։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031