Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Մարտիրոսյան. «Մոսկվան Եվրասիական միություն է մտնում Ղրիմի հետ»

Մայիս 30,2014 11:07

«Եվրասիական միությունը ոչ միայն 170 միլիոնանոց շուկա ունեցող տնտեսական, այլ նաև քաղաքական կառույց է, որին մեր երկրի անդամակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի, այլ նախ և առաջ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Աստանայում` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ զարգացած իրադարձություններին, ասաց ՍԴՀԿ քաղաքական դիվանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, երեկ Ղազախստանի մայրաքաղաքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր: Նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանն իր ելույթում  նկատել է, որ «մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ» ու խնդել է հաստատել մինչև հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին ՀՀ-ի միանալու ժամկետ: Իսկ մինչեւ հուլիսի մեկը` կստորագրվի Հայաստանի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը:

Ղազախստանի նախագահը Հայաստանի անդամակցության մասով պայման է առաջ քաշել `միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Դմիտրի Մարտիրոսյանն առնվազն տարօրինակ է համարում, որ Իլհամ Ալիևի նամակը քննարկվում է նման ձեւաչափով՝ առանց այն տեղափոխելու ավելի փակ բանակցային գործընթաց: «Կարծում ենք, որ այստեղ իր խոսքը պետք է ասի նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը: Եթե Հայաստանին առաջարկում են միանալ այդ ձևաչափով՝ առանց Արցախի, ապա պետք է հիշել, որ նույն Մոսկվան Եվրասիական միություն է մտնում Ղրիմի հետ միասին: Այսինքն, այստեղ մենք գործ ունենք կրկին երկակի ստանդարտների հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031