Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը մեկնաբանում է Աստանայում երեկ կատարվածը

Մայիս 30,2014 11:03

Այսօր Ազգային ժողովում, մինչ կլսվեր կրթության ոլորտում 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ երեկ Աստանայում Եվրասիական միության ձեւավորման կապակցությամբ ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, ՀՀ եւ Ղրղզստանի նախագահների մասնակցությամբ հավաքին, որի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բարձրաձայնեց Ալիեւի նամակը առ այն, որ Հայաստանը Մաքսային եւ Եվրասիական միություն պետք է մտնի ՄԱԿ կողմից ընդունված սահմաններով:

Շեշտելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը «շատ հուսալի ձեռքերում է, որովհետեւ Սերժ Սարգսյանի ձեռքերում է», Արմեն Աշոտյանը ընդունեց, որ Ղազախստանն իր շահերն ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում, այդուհանդերձ իր տպավորությունը ներկայացրեց, համաձայն որի՝ Նազարբաեւն այն տոնով կարդաց այդ նամակը, ասես՝ «դե ուղարկել է, պիտի կարդամ, էլի…»:

Աշոտյանը վստահեցնում էր, որ Հայաստանը Եվրասիական միության համար ունիկալ եւ շատ կարեւոր երկիր է, քանի որ ներկայացնում է Հարավային Կովկասը, եւ եթե Հայաստանը չընդգրկվի Եվրասիական միության մեջ, ապա վերջինիս սահմանները կանցնեն Հյուսիսային Կովկասով, եւ Եվրասիական միությունը ելք չի ունենա դեպի Միջին Արեւելքի մեծ շուկա:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031