Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր լուսանկարներից Բելառուսի նախագահի կայքէջում հայտնվել է հատկապես սա, որտեղ Սերժ Սարգսյանի դեմքը ծամածռված է. «Հայկական ժամանակ»

Մայիս 30,2014 10:57

Երեկ Սերժ Սարգսյանն ապրեց իր հերթական աղմկոտ արտաքին քաղաքական ձախողումը։ Նույնիսկ դժվար է հավատալ, որ որեւէ մեկը Բաղրամյան 26-ում գտնվելու ընթացքում կարող է միանգամից այդքան աղմկոտ ձախողումներ ապրել։ Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն, որն ավարտվեց աղմկոտ ձախողումով, Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի եռամյա բանակցություններ, որ ավարտվեցին շատ ավելի հնչեղ ձախողումով։ Վերջին կես տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Մաքսային միությունն ու Եվրասիական միությունն են այն արտաքին քաղաքական գործիքները, որոնցով պետք է լուծենք մեր բազմաթիվ տնտեսական հարցերը, եւ հիմա պարզվում է, որ Եվրասիական միության անդամ դառնալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է վիզայով մեկնի հայրենի Ստեփանակերտ, եւ եթե հետեւենք Նազարբաեւի տրամաբանությանը, այդ վիզան Սարգսյանը պետք է հայցի եւ ստանա Ադրբեջանի իշխանություններից։ Սա այլ կերպ, քան խայտառակություն՝ դժվար է անվանել։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փորձված քաղաքական գործիչ լինելով, չէր կարող չհասկանալ, որ նմանատիպ շեշտադրումներով հանդես գալը նշանակում է անարգանքի սյունին գամել, խայտառակ անել Սերժ Սարգսյանին։ Չնայած սրան, նա գնացել է նման քայլի, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չունի անձնական հեղինակություն նույնիսկ Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների շրջանակում։

Նկարում՝ այս լուսանկարը երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից կարճ ժամանակ անց տեղադրվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական կայքէջում։ Նշենք, որ նմանատիպ միջոցառումների ժամանակ տասնյակ լուսանկարիչներ հարյուրավոր ու հազարավոր լուսանկարներ են անում։ Եվ ուշագրավ է, որ այդ հարյուրավոր կամ հազարավոր լուսանկարներից Բելառուսի նախագահի կայքէջում հայտնվել է հատկապես սա, որտեղ Սերժ Սարգսյանի դեմքը ծամածռված է։ Սա կարելի էր տեխնիկական վրիպակ համարել, եթե չլիներ նախադեպ։ Անցած տարվա հոկտեմբերի 25-ին Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի մասին հենց բելառուսական OHT հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի մի զգալի հատվածում Սերժ Սարգսյանը ներկայացված էր խորը քնած վիճակում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031