Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն. «Շատ նորմալ ա, որ անմոռուկի գաղափարով ինչ-որ լոգոտիպեր կարան լինեն». «Հրապարակ»

Մայիս 30,2014 10:51

Հատված «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Ղազարյան, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանշան ընտրված մանուշակագույն անմոռուկի տարբերանշանը մի քանի օր է՝ քննարկման առարկա է դարձել, քանի որ, ինչպես հայտնի դարձավ, մանուշակագույն անմոռուկի տեսքով բազմաթիվ այլ տարբերանշաններ էլ կան։ Դուք տեղյա՞կ էիք դրա մասին։

– Ես չեմ ուզում գնահատական տալ ու ոչ էլ ուզում եմ որեւիցե վերաբերմունք ունենալ, դիզայնի ու պլագիատի կրիտիկները, գրողները երեւի շատ լավ տեղյակ են դիզայնից, թող գրեն, տպեն, մեզնից էլ ի՞նչ են ուզում։

– Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ նման տարբերանշանով բազմաթիվ լոգոտիպեր կան։

– Իհարկե տեղյակ էի, 20-21-րդ դարն է դրսում, ու վաղուց լիքը տարբեր ձեւի դիզայներներ են աշխատում ամբողջ աշխարհում, տոչնի նույնից չկա, բայց շատ նորմալ ա, որ անմոռուկի գաղափարով ինչ-որ լոգոտիպեր կարան լինեն, ինչպես նաեւ ցանկացած այլ լոգոտիպ, որն ստեղծվում է, դրա որեւիցե էլեմենտներ տարբեր տեղեր օգտագործվում են։
Ինքը՝ գաղափարը, մեր դուրը շատ գալիս է, եւ կարամ ասեմ, որ տարբեր դիզայներների կողմից տարբեր մոտեցումներ էին առաջարկվել եւ ոչ միայն մեր կողմից, այլ կազմակերպություններ, դիզայներներ էլ էին ներկայացրել, եւ հանձնաժողովն ընդունել է էս տարբերակը։

Սա հանձնաժողովի որոշումն ա եւ ոչ թե «Շարմ»–ի, բայց ես կողմ եմ, որ ընդունել ա, որովհետեւ իմ դուրը գալիս ա, մարդկանց դուրը գալիս ա, եւ դրա մանրամասն բացատրությունը կա, թե որ էլեմենտն ինչի համար ա։

Եթե դրա դիմաց ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են ուզում շահագործել ու ասել այսօր, էն էլ 100-ամյակի վերաբերյալ, երբ մեր ազգը հազիվ ինչ-որ մի տեղ պետք ա ինչ-որ մի բան միասին կարողանա արտահայտի, եթե դա էլ ենք փչացնում, պաժալուստա, թող գիտունիկներն ու սաղ, ովքեր լավ դիզայն գիտեն, գրեն կամ գրելուց էլ թող մի 4-5 հատ էլ իրենց դիզայնները ներկայացնեն, ես 47 հատ պլագիատ կբերեմ աշխարհի ցանկացած տեղից…

– Այսինքն՝ դուք չեք ընդունում, որ պլագիատն ակնհայտ է։

– Աբսալյուտնը, մենք մինչեւ մեր առաջարկելը, մի 2 էջի վրա, աշխարհում ինչքան նեզաբուդկայով լոգոտիպ կա, ուսումնասիրել ենք, սաղ, ոչ մի նման լոգոտիպ, ադնազնաչնո, որ ինքը լրիվ իրանից վերցրած լինի՝ չկա։

Երկրորդ գաղափարը լրիվ ուրիշ ձեւով ա տված՝ իրա գույները, էլեմենտները, այսինքն՝ շատ լուրջ աշխատանք ա վրեն տարվել, հիմա եթե ինչ-որ մարդիկ,
ինչ-որ մեկին դուր չի գալիս, դա իր խնդիրն ա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031