Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահի կոչը Հայաստանի և Արցախի իշխանություններին

Մայիս 30,2014 10:45

Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահներ` պարոն Սերժ Սարգսյան և Բակո Սահակյան, Ազգային Ժողովների նախագահներ ու ներկայացուցիչներ, ևս մեկ անգամ ձեր ուշադրությունը փորձում եմ հրավիրել այն փաստի վրա, որ ձեր պասիվությամբ դուք դառնում եք Արցախը և ազատագրված տարածքները կորցնելու գործընթացին լուռ հետևող մասնակիցներ: Այդ գործընթացը սկիզբ է առել վերջին տարիների ձեր անհասկանալի պասիվության արդյունքում և վերջին ամիսներին արագացված տեմպերով մոտենում է իր ավարտին: ԵՀՄՖ-ի նախագահությունն արդեն դիմել է ՀՀ և Արցախի իշխանություններին` պահանջելով անհապաղ Արցախը հայտարարել Հայաստանի Հանրապետության մաս, հիմք ընդունելով մոտ քսան տարի առաջ արդեն կայացած հանրաքվեի արդյունքները և համապատասխանորեն ընդունված որոշումները: Ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Արցախի իշխանություններին այս քայլի կատարման համար: Ավելին, սպասելի է Ռուսաստանի Դաշնության կողմից նման գործընթացի նկատմամբ դրական մոտեցում, և այն խիստ ընկալելի կլինի նաև Հայաստանի բոլոր բարեկամ երկրների համար: Այս հարցում հապաղելը դառնալու է հանցագործություն, իսկ հապաղման արդյունքն` արհավիրք մեր և մեր սերնդների համար:

Աստանայում Եվրասիական Միության թեկնածու երկրների հավաքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունը հեղինակազրկվել է և չունի անհրաժեշտ բարձրության դիվանագիտական մակարդակ: Ակնհայտորեն Հայաստանի շուրջ իր ելույթի մեջ կակազող Ղազախստանի նախագահ Նազարբայևը չէր սպասում, որ իր անհեթեթ դիմումը ներկաների և առավել ևս ՀՀ նախագահի կողմից անպատասխան կմնա, ու այդքան հեշտությամբ նա կկատարի իր խոստումն այդ հավաքի հետ ոչ մի կապ չունեցող ինչ որ մի երկրի նախագահին: Եվրոպահայերը ՀՀ պատվիրակության բացարձակ լռությունը և Նազարբաևի ելույթն անպատասխան թողնելն ընկալում են ոչ միայն որպես խայտառակություն ու համասփյուռ հայ ազգի նկատմամբ դավաճանություն, այլև հստակորեն տեսնում են ազատագրված տարածքների մոտալուտ կորուստն ու Արցախի նկատմամբ լուրջ ոտնձգությունների աննախադեպ ուժեղացումը: Այս գործընթացը չտեսնելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական և դիվանագիտական բացարձակ կուրություն: Ստեղծված վիճակից ելքը միակն է. ունենալ մի փոքր քաջություն և հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որ Արցախը ողջ ազատագրված տարածքներով հանդերձ միանում է Հայստանին: Մեր խորին համոզմամբ հարցի միակ լուծումը դա է, և այսօր մոտեցել է այն պահը, որը հարցի ճիշտ լուծման թելադրանք է պահանջում: Վաղը լինելու է ուշ և անհնարին:

Վերջին անգամ խոհեմության կոչ ենք անում ՀՀ և Արցախի իշանություննրին` հանդես գալու Արցախը Հայաստանին միացնելու հայտարարությամբ:

ԵՀՄՖ-ի նախագահ
դոկ. Աշոտ Գրիգորյան
30.05.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031