Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ համար էր Նազարբաեւը նամակ կարդում

Մայիս 30,2014 10:46

Հայաստանը երբեւէ պաշտոնապես հայտարարե՞լ է, որ ցանկանում է մտնել Եվրասիական միության մեջ Ղարաբաղի հետ միասին` ՄԱԿ-ի կողմից չճանաչված սահմաններով: Որքան գիտեմ՝ ոչ: Ուրիշ բան, որ մեր իշխանության ներկայացուցիչները եւ համակիրները ակնարկում էին` իբր Մաքսային կամ Եվրասիական միությամբ լուծվելու է Ղարաբաղի հարցը: Դա կամ միտումնավոր ապատեղեկատվություն էր, կամ էլ մոլորություն. Արցախի խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում: Որեւէ միության վրա հույս դնելն այստեղ միամտություն է:

ԵՄ-ի՝ չափից դուրս խանդավառ ջատագովներին ասեմ, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում այդ խնդիրը նույնպես առաջ էր գալու, եւ Իլհամ Ալիեւը էլի նամակ էր գրելու, ասենք, Քեթրին Էշթոնին, թե՝ իմացեք, հա՜, Հայաստանը ասոցացվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Տիկին Էշթոնը գուցե ժողովի ժամանակ այդ նամակը չկարդար, բայց ընթացք կտար՝ բրյուսելյան բյուրոկրատիայի զանազան ատյաններով: Ուրիշ բան, որ այդքանով հանդերձ՝ Հայաստանը, իմ կարծիքով, պետք է նախաստորագրեր, իսկ այնուհետեւ ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց Ղարաբաղի հետ դա որեւէ կապ չունի:

Ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաեւը հրապարակավ կարդաց Ալիեւի այդ նամակը՝ ի վերջո կարող էին այդ խնդիրը քննարկել փակ ռեժիմով: Դա էլ իր բացատրությունն ունի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ նամակի հասցեատերը Հայաստանի նախագահը չէր, հասցեատերը Պուտինն էր: Հենց նրան էր Նազարբաեւը «լսացնել տալիս» Ալիեւի մտահոգությունները՝ նախ ՌԴ նախագահից ինչ-որ բան պոկելու, իսկ այնուհետեւ՝ իր դաշնակից Ադրբեջանին հաճոյանալու նպատակով:

Սերժ Սարգսյանը շփոթվա՞ծ էր, անակնկալի՞ էր եկել Նազարբաեւի այդ «ընթերցանությունից»: Ճիշտն ասած՝ հեռուստատեսային կադրերից դա չէի նկատել: Բայց ենթադրենք՝ նա խուճապի մեջ էր: Դա՞ է կարեւորը, թե՞ այն, որ մենք պատրաստվում ենք մտնել մի միության մեջ, որտեղ երկու (Ղրղըզստանի հետ միասին՝ երեք) պետություն Ադրբեջանի դաշնակիցներն են, իսկ մեկը՝ Ռուսաստանը, զինում է թե մեզ եւ թե Ադրբեջանին՝ հավանաբար, տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու նպատակով: Դա՞ է կարեւորը, թե՞ այն, թե ով դեմքի ինչ արտահայտությամբ էր լսում Ալիեւի նամակի ընթերցումը:

Ի դեպ, Ռուսաստանը Եվրասիական միության մեջ մտնում է ՄԱԿ-ի կողմից ճանաչվա՞ծ սահմաններով: Եվ արդյոք այդ սահմանների մեջ մտնո՞ւմ է Ղրիմը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. Ոսկան says:

    Ես լրիվ հակառակը կպնդեի: Նազարբաևը Պուտինի ցուցումով (հրամանով) է հրապարակել վերը նշված Ալիևի նամակը: Դրանով Պուտինը վերջնականապես սեղմում է Սերժ Սարգսյանին…

  2. Զավեն says:

    Նախ և առաջ Ղարաբաղ գոյություն չունի,կա Արցախ:Եկեք հարգենք մեր պատմությունը:Երկրորդ` Հայաստանի և Արցախի միջև ոչ մի գործող մաքսակետ գոյություն չունի:Եվրամիության երկրների նախագահները շատ լավ հասկանում են ,որ Արցախը դե ֆակտո մտնելու ՄՄ,ինչպես նշել է Նազարբաեվը` նախադեպը կա:Արցախը դա դեռ չճանաչված առանձին պետություն է, իր խորհրդարանով և նախագահով և նա չի կարող մտնել մի միության մեջ,առանց բանակցությունների և այլն:Բնական է որ Հայաստանը իր սահմանները բաց է պահելու Արցախի համար և ապահովելու այդ երկրին բոլոր արտոնություններով և իրավունքներով ինչ-որ կունենա Հայաստանը ՄՄ-ի հետ համագործակցելով:ՄՄ -ի հետ կապված հարցերը պարզ են,այստեղ Եվրասիական Միության հարցն է Արցախի համար անորոշ:Իհարկե դա քաղաքական միություն է և Արցախը չի կարող անմիջական քաղաքական օգուտ քաղել այդ Եվրասիական Միությունից:Մնում է,որ մենք կարողանանք օգուտ քաղել,և այդ օգուտը օգտագործել ի շահ Արցախ պետության ճանաչմանը:Իսկ թե որն է ճիշտ` ԵՄ թե ՄՄ, դա արդեն դարձել ձվի և հավի պատմությունը:

    • Արսեն says:

      Մինչև հիմա ես չգիտեի Արցախը առանձին պետություն է թե ոչ, բայց որ ասացիր Նախագահ և խորհրդարան ունի՝ արդեն հասկացա… հա էլի, եթե նախագահ և խորհրդարան ունի՝ ուրեմն անկախ պետություն է…))))..
      Բայց եթե անկախ է, դա ավելի է վատացնում իր դրությունը… Որպես անկախ պետություն ինքը առանձին պետք է դիմի որևէ միության մեջ ընդգրկվելու համար, իսկ որպես չճանաչված պետություն՝ ՝ որևևէ պետությունների միություն այդ դիմումը քննարկել չի կարող…)))…
      Եթե Սերժին ասում են՝ «Հայաստանը կարող է մտնել Միության մեջ առանց Ղարաբաղի», և «անկախ» Ղարաբաղ արտգործնախարարությունից նոտա չի ստացվում Ղարաբաղի ներքին գործերինն խառնվելու անթույլատրելիության մասին՝ ուրեմն անկախ Ղարաբաղ՚ գոյություն չունի։ Հայաստանը ինքը պետք է ասեր՝ «Ղարաբաղը անկախ է, կուզենա կմտնի կուզենա՝ չի մտնի… ինքն է որոշելու..»։
      Հետևանք. եթե Ղարաբաղը անկախ պետություն է, հանգիստ մտեք միություն, առանց ձեր շահերը զոհելու Ղարաբաղի շահերին։ Եթե Հայաստանի մաս է, Միություն պետք է ուղարկվի գրողի ծոցը, որովհետև անթույլատրելի է, պետության միայն մի մասը ընդգրկել Միության մեջ (դա ագրեսիա է տվյալ պետության նկատմամբ)։
      Վերջապեա կոնկրետ որոշեք՝ Ղարաբաղը անկախ պետություն է թե Հայաստանի մաս, թե չէ երբ պետք է «Հայաստանի անբաժանելի մաս է», երբ պետք է «Անկախ պետություն»։ («Հայաստանից անբաժանելի անկախ պետություն» պատասխանը չի ընդունվում՝ Հայաստանը Ղարաբաղը, որպես պետություն չի ճանաչել…)))…)

  3. Ruben says:

    Շնորհակալություն Լեւոն Տ. – Պետրոսյանին, իր ստեղծված եւ դեռ գոյություն ունեցող “բարգավաճ-իշխանական” համակարգի համար:
    Հավերժ փառք Լեռնային Ղարաբաղի ՀՀ ղեկավարող որդիներին, Բաղրամյանի կթվորներին եւ կթվորուհիներին, Նալբանդյանի ատաղձագործներին ու հյուսներին…

  4. Արա says:

    Դուք էլ գիտեք Պարոն Աբրահամյան որ ամեն ինչ արդեն դուրս է եկել կառավարումից: Գիտեք և նկատում եք որ Հայկական կողմը վերջին բոլոր միջազքային հանդիպումներում իրեն պահում է էժանագին, մոլորված ու անպատրաստից: Մերոնք չգիտեն ուր են գնւոմ, երբ և ինչու: Չեմ հիշում դեպք որ ՀՀ կարողացել է փայլել իր դիվանագիտությամբ:

    Ձեր գրումները հաճախ ուղղակի փորձեր են գալիք մեծ կրիզիսը հետաձգելու: Հուսով եմ ճիշտ ճանապարհի վրա եք Պարոն Աբրահամյան:

  5. David says:

    Պետք չէ հուզվել, անվերջ կրկնել է պետք.
    “Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում,
    Այլոց չենք կարում, հենց մեզ ենք տաշում,
    Ու ինչ անում ենք, գլխով ենք անում,
    Միայն սեփական աչքերն ենք հանում,,….
    Գործին կօգնի, վիճակը կթեթևացնի:Երաժշտությունն էլ է օգնում, լսեք..
    . https://zaycev.net/online/9025/902594.shtml

  6. Լավատես says:

    Մեր համար ամենալավ ժամանակները կլինեն, երբ մեր մտածածին բարեկամ երկրները ոչ միայն երես կթեքեն մեզնից, այլեւ կմիանան մեր ավանդական թշնամուն ու կդառնան հզոր ու անողոք թշնամի, այդ ժամանակ վերջապես հույսներս կդնենք մենք մեր վրա, բայց այդ ժամանակ վա՜յ մեր թշնամիներին:

  7. Մարդ says:

    Այո , երեկ Ռուսաստանը պարզ եվ հստակ ասեց որ Եվրասիական միության երկրները ոչ թե կունենան զեղջացված գների քաղաքականություն հիմնված իրեն հավատարիմ լինելու վրա ,ինչ կատարվում էր մինչեվ այսօր , այլ երկների առեվտրային առեվտրաունակության ըստ երկկողմային շահույթի.

    Հավատարիմ լինելով զեղջեր կորզելու դարաշրջանը այլեվս վերջացել է.
    Հավատարմությունը այլեվս չի գնահատվում.

  8. Մարդ says:

    Իսկ Հայաստանը արդիոք ավելի առեվտրաունակ է քան մյուս երկրները կողքի երկրները ?

  9. Hayk says:

    Ում համար էր Նազարբաևը նամակ կարդում??—–Միայն ու միայն Ալիևի համար: Վնասեց, արդյոք, այդ նամակի ընթերցումը հենց իրեն՛ Նազարբաևին??—-իհարկե վնասեց, դա դիվանագիտական սխալ էր: Արդյոք պետք է, որ մենք էմոցիաների ազդեցությանը ենթարկվենք?—իհարկե ոչ: Մենք կարհամարհենք, ու դա կլինի ամենալավ պատասխանը Ալիևին:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Քաղաքականության մեջ հաճախ են նման դեպքերը: Ս Սարգսյանը իրեն շատ էլ արժանավայել պահեց, մանավանդ,որ հետո Նազարբաևը շատ սիրալի խոսքեր ասաց:

  10. Maxim says:

    Այս թեմայի շուրջ մի կարծիք ունեմ, և համոզված եմ, որ այն երբեք չի փոխվի։
    Լինի՝ ԵՄ-ն, ՄՄ-ն, թե՛ Թուրքիայի հետ սահմանները բացելը, Հայաստանը ի՞նչ է արտահանելու։ Որ ներմուծելու է ամեն ինչ, կարծում եմ ոչ ոք չի կասկածում, իսկ դրա դիմաց վճարել է հարկավոր։ Ինչպես աղքատ մարդն է հարուստի մոտ կանգնած անկախ իր կամքից երերում, այնպես էլ աղքատ պետությունը, իսկ այդ բոլոր հարաբերություններում գործում է նաև մարդկային գործոնը, այսինքն ինչ երկրի ղեկավարն է, այն էլ՝ երկիրը, պետությունը։

  11. Աբո says:

    Իմ կարծիքով այս ամենը նախապես պայմանավորված էր և ոչ մի անակնկալ չկար (նման բարձր մակարդակի հանդիպումների ժանանակ պատահականություններ չեն լինում):Հայաստանը հինա պետք է կատարի “Ход Конём” և Ընդունի հռչակագիր , Արցախը Հայաստանի կազմի մեջ մտնելու մասին:
    Այլևս կորցնելու ոչինչ չունենք,ոնց ասում եմ «կամ դես կամ դեն»

  12. Տիգրան says:

    Հենց ասում ենք Հայաստան ու Արցախ, լեզու ենք դնում բոլորի բերանը: Չկա Արցախ պետություն, կա միայն ՀՀ իր Արցախ մարզով: Երբ կմտնի սա գլուխներս: Ու երբեք Արցախի այսպես կոչված հարցը լուծված չի լինի, 1000 տարի էլ անցնի: Խի Երեւանի հարցը լուծված ա՞: Հենց Արցախի հախից գան, մի օր էլ Երեւանի հախից կգան: Ինչի որ Ստալինը թույլ ա տվել, որ Երեւանը Հայաստան համարվի, դա հավերժ ա՞: Հավերժը մենակ էն ա, ինչ կարողանում ես պահել: Իսկ եթե իրոք կարծում ենք եւ ուզում ենք, որ Արցախը լինի առանձին պետություն, ինչի՞ ենք մեզ կապում իրա հետ: Ինչ ուզում ա թող անի, այդ թվում ինքն էլ լուծի իր հարցերը Ադրբեջանի ու մյուսների հետ: Ոնց որ թե իրանց իսկականից անկախ պետության տեղ դնող Արցախի որոշ մարզպետականներ այդպես են չէ՞ ուզում: Իսկ մմ մտնելը հերթական քցոցին ա, ինչպես նաեւ մաքսային ցանկացած այլ միություն մտնելը:

  13. Տիգրան says:

    Ի միջի այլոց, մի հատ ո՞վ կգծի Հայաստանի Հանրապետության սահմանները, որոնք իբր ճանաչված են ՄԱԿ-ի կողմից: Չկարծեք, թե հեշտ բան եմ ասում, որովհետեւ ինչ էլ գծեք, լիքը հարցեր կարող եմ տալ, որոնց պատասխանելը կոպիտ ասած կռուտիտի ժանրից կլինի:

  14. Տիգրան says:

    Հա, մոռացա, ո՞րտեղով է անցնելու Գորիս-Կապան ճանապարհը: Որոտանի հատվածում 7-8կմ անցնում է Խորհրդային Ադրբեջանի տարածքով…մաքսակետի հարցն ինչպե՞ս պիտի լուծվի….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031