Լրահոս
Օրվա լրահոսը

Վ․ Պուտինը ճիշտ է արել, որ չի շնորհավորել․ «Ժողովուրդ»

Մայիս 30,2014 10:21

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հանրապետության օրվա առթիվ: Արդյո՞ք դիվանագիտական էթիկան չի պահանջում, որ նման դեպքերում պետք է պահպանել հավասարությունը եւ ՀՀ-ին եւս շնորհավորել Հանրապետության օրվա առթիվ, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ասաց. «Շնորհավորանք կար, թե չէ, դրանից պետք չէ եզրակացություն անել, որ ռազմավարական գործընկեր չէ»: Ռուսամետությամբ հայտնի պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ, ի պատասխան հարցին, թե այս իրավիճակը չի խոսում ՀՀ ձախողված արտաքին քաղաքականության մասին, նշեց. «Ընդհակառակը՝ փայլուն արտաքին քաղաքականություն է»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ արդարացրեց Պուտինին՝ ասելով, թե ՌԴ նախագահը շնորհավորում է պետությունների անկախության օրը, այդ իսկ պատճառով նախօրեին նա շնորհավորել է Ադրբեջանին: Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Վ. Պուտինը շնորհավորել է»:

Ամբողջությամբ՝  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Մեզանից շատերը մայիսի քսանութի մասին չգիտեն, ուր մնաց՝ Պուտինն ու իր թիմը:Այդ մարդը սեպտեմբերի քսանմեկը գիտի:Եվ դրանից պատմություններ պետք չի շինել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031