Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել գերտերությունների հետ. «Առաջին լրատվական»

Մայիս 30,2014 10:18

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը Թուրքիայի իշխանություններին առաջարկում է 2015թ. ապրիլի 24-ին գալ Հայաստան և «առերեսվել Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Ի՞նչ սպասելիքներ ունեք Թուրքիայից:

– Նախագահի այդ հայտարարությունը քաղաքական շատ նուրբ քայլ է, և ես ողջունում եմ այն: Ինձ թվում է, որ մենք չենք խուսափում բանակցություններից, որովհետև մենք ունենք մեր արդարացի պահանջները և ցանկացած բանակցությունների ժամանակ մենք որևէ նահանջ չենք կատարում մեր պահանջներից: Ինչն է խանգարում, որ մենք նորից հրավիրենք, նորից բանակցենք և նորից մեր պահանջները դնենք: Դա քաղաքական շատ նուրբ քայլ է: Մենք ասում ենք` նորից հրավիրենք, նստենք-զրուցենք: Նրանք պնդում են հանձնաժողով ստեղծել: Այն ժամանակ մենք ցանկություն էլ չունեինք պատմական իրողության վրա հանձնաժողով ստեղծել, այդ իրողությունը փաստ է մեզ համար: Եվ եթե նորից գալիս ենք բանակցային փուլ, մենք նորից նույն պահանջներն ենք դնում, բայց մենք չենք խուսափում բանակցություններից: Ճիշտ է, մենք ծայրահեղականներ ունենք, որոնք ասում են, որ Թուրքիայի առաջ մեր դռները փակ են, բայց վերջիվերջո մենք չենք կարող մեր կից հարևանի առաջ մեր դռները փակել:

– Հրավերքի մեջ ձևակերպում կա, որ գան և «առերեսվեն Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Դուք կարծում եք` արժե՞ այդ երկրի իշխանություններին այդպիսի ձևակերպմամբ հրավիրել Հայաստան:

– Փաստ է, որ Թուրքիայի ինտելիգենցիայի բավականին լուրջ ներկայացուցիչներ վկայում են Ցեղասպանության առկայությունը: Ու նաև ո՞վ է ասում, որ Թուրքիայի նախագահն այդ ինտելիգենցիայի ներկայացուցիչներից մեկը չէ: Եվ քանի որ մեր «ոխերիմ բարեկամներն» այնքան են խեղաթյուրում փաստերը տարբեր՝ նավթային և այլ գումարներով, մենք ևս մեկ անգամ ասում ենք, եթե դուք չեք կարողանում ընկալել միջազգային կարծիքներն ու իրողությունը, որ այդ փաստը կատարվել է, եկեք և ականատես եղեք դրան, որովհետև մենք ունենք այդ փաստերը: Եվ ունենք նաև չհրապարակված բազմաթիվ փաստեր, տարբեր երկրների արխիվները քանդելով՝ մենք դրանք աստիճանաբար ի հայտ ենք բերում: Մի մասը մենք գիտենք, բայց բավականին լուրջ քանակությամբ փաստեր դեռ հրապարակված չեն: Եվ մենք պատրաստ ենք դրանք բացել նրանց առջև: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց վրայից, իրենց ապագա սերունդների համար այդ թուքը, այդ կեղտը պետք է մաքրեն:
Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հա, հա, հա, հա…
    Տո ձեր սերժը իր երազում ,
    TIR-ի դեմքը տեսած բայց կա,
    VIANTA -ի դեմքի խալից
    Դաս կամ խրատ առած նա կա*,
    Ինչ է ճառում հանճար մեկը,
    Դեղին տենդող արահետը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031