Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս ամիսը հագեցած է լինելու մեր բռնցքամարտիկների համար

Մայիս 30,2014 13:50

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տարբեր տարիքային խմբերի հանրապետության առաջնությունների արդյունքներով արդեն որոշակիորեն ձեւավորել է այն մարզիկների խմբերը, որոնք ընդգրկվել են հավաքական թիմերի թեկնածուների ցուցակ եւ անգամ հասցրել բավականին հաջող մասնակցել միջազգային մրցաշարերի` տանելով մի շարք կարեւոր հաղթանակներ:

Բռնցքամարտիկների փորձարկումն այժմ էլ շարունակվում է: Եվ ինչպես ասում է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, այս փուլում իր համար բոլորն էլ հավասար են ու բոլորին էլ ուսումնամարզական հավաքներում իրենց լավագույն կողմերով դրսեւորելու, մարզիչների վստահությանն արժանանալու հնարավորություն է ընձեռում: Պարոն Գեւորգյանին ու հավաքականների մարզիչներին այս ընթացքում հաջողվել է բռնցքամարտիկների մեջ ոչ միայն ինքնավստահություն, սեփական ուժերի նկատմամբ հավատ ներարկել, այլեւ հասկանալ տալ, որ միայն ամենաարժանավորներին է իրավունք տրվելու Հայաստանը ներկայացնել միջազգային ռինգերում, եւ որ այդ իրավունքը նրանք պետք է անձամբ վաստակեն:

Արդեն վաղը Բուխարեստում մեկնարկում է կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է լինելու երկու մասնակցով` 49 կգ քաշային Քրիստինե Սարգսյան (լուսանկարում) եւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյան:
Հունիսի 2-ից 8-ը մեր հինգ տղաներ հանդես են գալու Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարում: Այնտեղ ռինգ կմտնեն Հենրիկ Մոքոյանը` 56 կգ քաշային կարգ, Արամ Ավագյանը` 60, Գոռ Երիցյանը` 64, Արման Դարչինյանը` 69 եւ Արման Հովհիկյանը` 75:
Իսկ հունիսի 8-ից 14-ը մեր հավաքականի մյուս թեկնածուները` 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, 69 կգ` Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ` Տիգրան Արմենակյանը, 91 կգ` Ռաֆայել Սիմոնյանը, ինչպես նաեւ 52 կգ քաշային եւս մի բռնցքամարտիկ, որի անունը կորոշվի մոտ օրերս, իրենց կարողությունները կցուցադրեն Մինսկում կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031