Աստանայում այսօր Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիրը կնքվեց երեք պետությունների`Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև: Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ միության հիմնադիր անդամ երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևը ակնհայտորեն դեմ արտահայտվեց Հայաստանի միանալուն միությանը:
Հասկանալի է, որ չլուծված հարցը, որի պատճառով Հայաստանը առայժմ դուրս մնաց միությունից՝ Արցախն է: Ղազախստանի նախագահը, որ վարում էր նիստը, Հայաստանին Եվրասիական միության կազմում տեսնում է այն սահմաններով, որ Հայաստանը անդամագրվել է ԱՀԿ, այսինքն` առանց Արցախի:
Հայաստանին կտրուկ չմերժվեց անդամակցելու հնարավորությունը, այլ ժամանակ տրվեց «ճիշտ» մոտեցումներ ձեռնարկելու. Սա ակնհայտ զգացվեց Ղազախստանի նախագահի խոսքում, ում դիրքորոշումը «ադրբեջանական մոտիվներով» էր հագեցված:
«Սա ոչ մի առնչություն չունի Արցախի հարցի հետ: Տնտեսական նախագիծ է և այդտեղ հնչած բոլոր հայտարարությունները սպասելի էին: Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր»- պարզաբանում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Կարդացեք նաև
Ավելին, քաղաքագետը կարևոր է համարում Նազարբաևի հայտարարությունը, որտեղ նա հիշեցրել է Առևտրային համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին՝ առանց Արցախի: «Նշանակում է՝ որևէ բան չի փոխվելու անդամակցության հարցում: Իսկ այդ ամենը որևէ կերպ չի ազդելու Արցախի վրա»- համոզված է Դ. Բաբայանը:
Մանրամասները կարող եք կարդալ` karabakh-life-ի կայքում