Լրահոս
Օրվա լրահոսը

«22 տարի անց ակնհայտ դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ստորությունը». Հայրիկյան

Մայիս 29,2014 22:50

«Քսաներկու տարի անց ակնհայտ դարձավ, թե ինչ ստորություն են արել Լեւոն Տեր Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՄԱԿ-ում գրանցվելիս չխոսելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին»,- անդրադառնալով այսօր Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի միանալու վերաբերյալ, ասաց Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Նազարբաեւը որպես փաստարկ հիշեցրել է նաեւ. «Դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»:

Պարոն Հայրիկյանի խոսքով, Եվրասիական միությունը բռնապետերի համագործակցության փորձ է. «Քսանհինգ տարի KGB-ի գործակալները ստիպում էին մեզ Ղարաբաղ-Լենին-պարտիա-Գորբաչով  գոռալով ամեն ինչ զոհաբերել հանուն Արցախի, հիմա այնպես ստացվեց, որ Արցախն էլ ենք զոհաբերում հենց այնպես»:

Մեր հարցին, Հայաստանը կստորագրի՞ Եվրասիական միությանն անդամակցելու փաստաթուղթը նման պայմանով, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Հայաստանը ես եմ, ոչ թե այսօրվա պատեհապաշտներն են, երբ ես քսանհինգ տարվա միջազգային մակարդակի գործիչ էի, դրանք կոմսոմոլիկներ էին: Հայաստանը չի ընդունել ու չի ընդունում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի այսօրվա իշխանիկներին, նրանք ավելի վատն էլ են պատրաստ ընդունել եւ արդեն ընդունել  են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Hakob says:

    կլոուն 😀

  2. Գայանե says:

    Ինչքան կարելի է ապատեղեկատվություն տարածել: Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիիրավ անդամ է 2003 թվականի փետրվարից։ Լավ Հայրիկյանին վճարում են: “Առավոտը” ինչու է դա շրջանառում:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Պարույր Հայրիկյանի ասածների համար պատասխանատու է բացառապես Պարույր Հայրիկյանը:

      • Vardan says:

        Պարոն Աբրահամյան, խնդրում եմ ձեր կարծիքը հայտնեք, արդյոք Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը մեղավոր են այն բանում, որ Ռոբերտ Քոչարյանը 2003թ.-ին ստորագրել է նման պայմաններով ԱՀԿ-ին միանալու պայմանագիրը:

      • Կարինե says:

        Պարոն Աբրահամյան, ինչու չեք ասում,որ -Հիշեցնենք, որ Նազարբաեւը որպես փաստարկ հիշեցրել է նաեւ. «Դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»:- խմբագրական է։ Թե ձեզ էլ է ձեռք տալիս, որ որոշ տհասներ նման ձեւով ընկալեն։

        Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/05/29/465527/

        © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    • Varujan Ter-Tribunyan says:

      Երկիրը ծախում են բան չեք ասում ,իսկ փաստեր արձանագրողին քլնգում եք։ Ինչեք ուզում???

    • Կարինե says:

      Գայանե, Հայրիկյանի ասածների մեջ որտեղ տեսաք Առեւտրի համաշխարհային կազմակերպության վերաբերյալ որեւէ խոսք։
      «Քսաներկու տարի անց ակնհայտ դարձավ, թե ինչ ստորություն են արել Լեւոն Տեր Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՄԱԿ-ում գրանցվելիս չխոսելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին»,- անդրադառնալով այսօր Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի միանալու վերաբերյալ, ասաց Պարույր Հայրիկյանը:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/05/29/465527/?fb_action_ids=10202091420631349&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%5B737266806309613%5D&action_type_map=%5B%22og.likes%22%5D&action_ref_map=%5B%5D

      © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
      Սա հատուկ դրեցի, որ նորից ընթերցեք։ Էստեղ դուք տեսնում եք նման բան։ Իսկ ապատեղեկատվության եւ փաստերը խեղաթյուրելու համար ձեզ որքան են վճարում։

  3. Spartak says:

    ,, …ես միջազգային մակարդակի գործիչ էի… ,,: Իրեն չի հետաքրքրում Եվրասիական միության խնդիրը, առիթը բաց չի թողնում իր անվան հետ միջազգային բառը հրապարակելու:Այս մարդը ,,Մայդան,, է ուզում սարքել Երևանում, հայի արյուն է ուզում, ուզում է անձի փառաբանում…Հեռու պահեք արդեն մի բուռ մնացած մեր ժողովրդից:Իր գնացքը վաղուց գնացել է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031