Ոստիկանությունը քրեական հետապնդում է հարուցել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ վերջինս բերման էր ենթարկվել Մաշտոցի պուրակից մայիսի 13-ին, երբ մի խումբ ակտիվիստներ իրենց դժգոհությունն էին փորձում հայտնել այն բանի դեմ, որ պուրակը պետք է վերանվանվեր Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ։
Նախքան Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կժամանեին պուրակ, բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ակտիվիստների միջև։ Իրավապահները բռնի ուժ կիրառելով, հայհոյելով, երիտասարդներին հրելով և գետնին գցելով հեռացրեցին պուրակից։
Ակնհայտ է, որ ակտիվիստի նկատմամբ քրեական գործ հարուցելով՝ ոստիկանությունը փորձում է արդարացնել իր իսկ կողմից գործադրված բռնությունը և կոծկելու իրական մեղավորներին:
Նշենք նաև, որ Գևորգ Սաֆարյանն ինքնաառաջադրվել է որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու։
Կարդացեք նաև
Նախախորհրդարան