ՉԼ եզրափակիչ հանդիպումից անմիջապես առաջ Կրիշտիանու Ռոնալդուի ավագ եղբայրը՝ Ուգու Ավեյրուն, խոստացել էր, որ հաղթելու դեպքում կթողնի խմելը:
«Ռեալն» այդ խաղում 4:1 հաշվով ջախջախեց «Ատլետիկոյին»: Մրցավարի սուլիչից անմիջապես հետո ֆուտբոլիստը վազեց դեպի այն տրիբունան, որտեղ նստած էր եղբայրը, եւ ամուր գրկեց նրան:
Ալկոհոլը 2005 թվականին Կրիշտիանուից խլել է հորը, որը մահացավ երիկամների հիվանդության հետեւանքով: Հիմա Ռոնալդուն ուժ ու ջանք չի խնայում, որպեսզի եղբայրը ձերբազատվի այդ կործանարար սովորությունից: Մեկ անգամ չէ, որ Ռոնալդուն եղբորն ուղարկել է տարբեր հատուկ կլինիկաներ: Իսկ Ուգոն, բացի խմիչքից, խնդիրներ ունի նաեւ թմրամիջոցների հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՜ eurosport-ի