Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը մեզանից վերցրեց այն, ինչ հնարավոր էր, հիմա հերթը Ղարաբաղին է». «Մեդիալաբ»

Մայիս 29,2014 21:25
Agasi enoqyan

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը իր խնդիրները դիվանագիտական քայլով լուծում է Ռուսաստանի և Ղազախստանի միջոցով:

Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ պատասխանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Հայաստանին ներկայացրած վերջնագրի մասին հարցին:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում  այսօր ընթերցել է Ադրբեջանի նախագահի նամակը, որում նշվում է, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ կարող է դառնալ ՄԱԿ ճանաչված սահմաններով, որոնցով Հայաստանը դարձել է ԱՀԿ անդամ: Սա ենթադրում է, որ Հայաստանը պետք է Եվրասիական միության անդամ դառնա առանց Ղարաբաղի:

«Ես չեմ կարող վստահորեն ասել, որ Հայաստանը կմերժի այդ պահանջը»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Վերլուծաբանի կարծիքով, հենց դա է պատճառը, որ Հայաստանը մինչև հունիսի 15-ը ժամանակ վերցրեց և այսօր չստորագրեց Եվրասիական միության պայմանագիրը, որը ստորագրեցին Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը:

«Կարծում եմ, որ Հայաստանն այսօր չհամաձայնեց այդ պահանջին, և դրա համար նրան տվեցին ժամանակ»,- ասում է Աղասի Ենոքյանը:

Տեղեկացնենք, որ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել էր, որ Եվրասիական միության պայմանագրում որոշակի տեխնիկական հարցեր են հստակեցվում, այդ պատճառով էլ Հայաստանը չի ստորագրել այն: Փոխնախարարն ասել էր, որ Ղարաբաղի հարցը կապ չունի այս ամենի հետ:

«Կարծում եմ, որ ճիշտ չի ասում արտաքին գործերի փոխնախարարը»,- նկատում է Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը Հայաստանի համար նշանակում է այն տրամաբանության ավարտը, որով շարժվում էինք:

«Մենք շարժվում էինք Ռուսաստանին անվերապահորեն ենթարկվելու գաղափարով, և այդ ճանապարհին շանտաժի հիմնական գործիքը Ղարաբաղն էր: Ըստ էության Ռուսաստանը մեզանից վերցրեց ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, հիմա էլ վերցրել է Ղարաբաղը»,- ասում է վերլուծաբանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    պրիմիտիվ- ամերիկյան ագենտի կարծիք:

  2. Seyran says:

    Եթե Ղազախստանը ստորագրել է Եվրազեսի պայմանագիրը,նա այլևս հարևան պետությունների հետ չի? կարող հարաբերությունների մեջ մտնել,կամ Բելոռուսը…:Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է և ոչ թե միացել է ՀՀ-ին:Հարգելի վայ-ընդիմադիրներ,պետք չէ ամեն ինչ տեսնել սև ակնոցներով:

  3. Լևոն says:

    Seyran Ինքնորոշվածին կամ ճանաչեք կամ էլ միացրեք ՀՀ -ին: Թէ չէ դուրս ա գալիս որ դուք ստորագրում ու ընդունում եք որ ԼՂՀ-ն ինքնակոչ ու չմիացված ա:
    Էդ իմ խելքի բանը չի կասե՞ս….լավ: Նախազգացողությունիցս խոսեմ: Վերջը դուրս ա գալու որ 20 տարվա մեր հերոսական պայքարի նպատակը ձեր քաղցր քնելը ու քաղցր ուտելն ա եղել: Չեք մարսի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031