Եվրասիական ինտեգրման ինստիտուտի տնօրեն Ժանարգուլ Կուսմանգալիևի պնդմամբ մոտ քառասուն երկիր դիմել է Մաքսային միության ազատ առևտրի գոտուն միանալու համար, փոխանցում է «Կազախստանսկայա Պրավդա» թերթը:
«Բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացումը, ինչի վրա կենտրոնացած է մեր տնտեսությունը, ներդրումների համար գրավիչ, մեծ շուկա է պահանջում: Այս կապակցությամբ էական նշանակություն ունի այն փաստը, որ մոտ 40 երկիր դիմել են Մաքսային միության ազատ առևտրի գոտուն միանալու համար, այդ թվում՝ Թուրքիան, Հնդկաստանը, Նոր Զելանդիան, Վիետնամը և այլք», – ասել է նա՝ ավելացնելով, որ բանակցությունների փուլում է Եվրոմիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համագործակցության ձևերը:
Ղազախ պաշտոնյան հայտնել է նաև, որ Եվրասիական տնտեսական միության նկատմամբ հետաքրքրված է Հարավային Ամերիկայի ամենախոշոր ինտեգրման միությունը՝ Մերկոսուրը:
Կուսմանգալիևը հիշեցրել է, որ Հայաստանը առաջին պետությունն է, որը կարող է միանալ Եվրասիական միության հիմքը կազմող Ղազախստանին, Ռուսաստանին և Բելառուսին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ