Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն անօգնական ու անուժ է Սուրիկ Խաչատրյանների առջև»

Մայիս 29,2014 20:30

«Սա ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն անօգնական ու անուժ է Սուրիկ Խաչատրյանների առջև»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս կգնահատի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդիների կողմից երկու երիտասարդներին ծեծի ենթարկելու և առևանգելու փաստը, այնուհետև ՀՀ ոստիկանապես Վովա Գասպարյանի հրապարակային հերքումը այդ տեղեկությունների, այսպես պատասխանեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ մայիսի 25-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի արդյունքում առևանգվել էին «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաները՝ Գոռ եւ Արթուր Հարությունյանները:

Այնուհետև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե օրեր առաջ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի՝ Էյներ Խաչատրյանը ծեծել, առեւանգել կամ դանակահարել է երկու երիտասարդների:
Պարոն Իշխանյանն այս առիթով ևս մեկ անգամ հիշեցրեց Սուրիկ Խաչատրյանի «քաջագործությունները». «Սուրիկ Խաչատրյանի հետ կապված Սամվել Հարությունյանը բազում բացահայտումներ է արել. ես վստահում եմ նրա բացահայտումներին: Մի կողմ դնենք դրանք, տեսնենք, թե ինչ գիտենք վերջին շրջանում նրա գաջագործությունների մասին: Գիտենք դեպք, երբ նա անձամբ ծեծել էր դպրոցահասակ տղայի և որևէ պատիժ չստացավ, ինչպես եղբոր տղաները մարդ սպանեցին մուտքում. մեկը կարճ ժամանակ պատիժ ստացավ ու դուրս եկավ, եղբայրը, որ բռնաբարության փորձ էր արել, Բուդաղյանների դեպքը:

Ի՞նչ, հույս ունեիք, որ այս դեպքում պատի՞ժ էր լինելու: Սա նույն շղթայի շարունակությունն է»:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի հայտարարությանը՝ պարոն Իշխանյանն ասաց. «Երբ որևէ պետության ոստիկանապետ անօգնական է ինչ-որ մեկի նկատմամբ և ուժ է ցուցաբերում քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, դա թույլ մարդ է, ինչքան էլ ուզում է ցույց տա իրեն՝ որպես տղամարդ: Պետության ողբերգությունն է, երբ իրավական համակարգն անուժ է որևէ ֆեոդալի նկատմամբ: Սա նշանակում է, որ մենք դեռ գտնվում ենք խորը միջնադարյան պետության մակարդակում: Եվ հույս ունենալ, որ այդպիսի իշխանություն կարող է ինքն իր նախաձեռնությամբ փոխել երկիրը դեպի իրավական պետություն, սին են այդ կարծիքները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Գենդ մաքուր է, մաքուր, Իշխանյան,
    Սերժիզմի մաֆիան քեզ խորթ է այնքան,
    Բայց դևի ուսի գլուխները բյուր,
    Փակում են ամեն մաքուր, արդար դուռ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031