Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապ Գյումրի է ժամանել Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը

Մայիս 29,2014 20:10

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր շտապ  Գյումրի է ժամանել հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Մի՞թե նրա այցի պատճառը երեկ երեկոյան Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 38-ամյա Կարինե Պապանյանի 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ գրանցված մա՞հն է, Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն ասաց, որ մահվան դեպքը համընկել է նրա այցի հետ, և որ Ռազմիկ Աբրահամյանը եկել էր Ախուրյանի ծննդատանը գրանցված մեկ այլ ծանր դեպքի հետքերով: Կանացից մեկի մոտ վիրահատությունից հետո սկսվել էր արյունահոսություն, Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն էլ եկել էր օգնության: Այժմ, ըստ Ֆելիքս Գրիգորյանի,  ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել:

Նշենք, որ, ըստ բժիշկների,  մայրական մահվան դեպքը լուրջ  վերլուծության կենթարկվի Առողջապահության նախարարությունում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031