Լրահոս
Օրվա լրահոսը

Աստանան ստիպված է բարձրաձայնել Ալիևի կոչը՝ խնդիրներից խուսափելու համար. Ադրբեջանցի քաղաքագետ

Մայիս 29,2014 20:01

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարաբևի առաջարկին, որ Հայաստանը Եվրասիական միություն մտնի առանց Ղարաբաղի, ասել է, որ այդ հարցն Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները վաղուց են քննարկում:

«Հաքքին.ազ» լրատվականին տված հարցազրույցում Ալիզադեն ասել է. «Հավանաբար Բաքուն տեղեկություններ ուներ, որ Հայաստանն այդ միության մեջ է ուզում ընդգրկել նաև Ղարաբաղին, բայց Բաքուն, իր պահանջները ներկայացնելով, ակնարկել է Ռուսաստանին և Ղազախստանին, որ եթե Հայաստանին Ղարաբաղի հետ ընդունեն միության մեջ, ապա խնդիրներ կծագեն իրենց և Բաքվի միջև», – ասել է նա՝ նշելով, որ հաշվի առնելով այդ ամենը՝ Աստանան ստիպված էր բարձրաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչը:

Մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական նիստի ժամանակ Նազարբաևը հայտնել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի այն սահմաններով, որով անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, այսինքն` Միավորված ազգերի կազմակերպության ճանաչած սահմաններով, ինչը նշանակում է առանց Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031