Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ Հովհաննես Սահակյանին. «ՀՀԿ-ի լեզվի տակ ասեղ չկա». (Տեսանյութ)

Մայիս 29,2014 19:30

«Իշխանությունն ամեն կերպ ինքն իրեն էլ է ուզում համոզել, որ իրոք ընտրված է ժողովրդի կողմից և այդ թեզը փորձում է պահել մինչև 2017 թիվը: Ես կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ իրականում 2012, 2013, 2008 թվականներին ժողովուրդն իր քվեն չի տվել իշխող կուսակցությանը, առավել ևս Սերժ Սարգսյանին»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն իրավունք ունի՞ կարծելու, թե «ժողովրդի անունից խոսելուց առաջ պետք է նախ այդ ժողովրդի համամասնության վստահությունը վայելելու չափ կարողանալ խոսել», այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանն այսպիսի կարծիք էր հայտնել «Մեդիա կենտրոնում» ՀՀ կառավարության ծրագրին նվիրված քննարկման ժամանակ՝ դիմելով Լյուդմիլա Սարգսյանին:

Տիկին Սարգսյանը կարծում է, որ «ՀՀԿ-ի լեզվի տակ ասեղ չկա» և այդ պահվածքն այսպես մեկնաբանում. «Խորհուրդ կտայի նման մոլորության մեջ չընկնել և ավելի լավ պատրաստվել ընտրություններին՝ իմանալով, թե իրականում ինչ վստահություն կա ժողովրդի կողմից՝ հատկապես 2008-ից ի վեր ՀՀԿ-ի նկատմամբ: Լրջագույն խնդիր ունի ՀՀԿ-ն և ցավալի է, որ իրենց անգամ հետաքրքրիր չէ, թե իրականում ինչ վստահության քվե ունեն, կամ էլ գիտեն՝ առանց նույնիսկ ընտրություն անցկացնելու: Դրա համար փորձում են վերահսկել ընտրությունների ողջ ընթացքը՝ կաշառելով, ահաբեկելով, մարդկանց բռնի ընտրատարածքներ տանելով, բոլոր կարգի օրինախախտումներով նրանք հասնում են արդյունքների և հետո ներկայացնում՝ որպես ժողովրդի քվե»:

Մեր դիտարկմանը, թե փաստ է այն, որ թվային տվյալները ՀՀԿ-ի օգտին են, տիկին Սարգսյանն այսպես արձագանքեց. «Թվային տվյալները վերահսկելով և ամեն կարգի ապօրինությունների գնալով՝ ընդամենը թվեր են ապահովում: Բայց նույնիսկ իրենք էլ գիտեն, որ ժողովուրդը իրենց վստահության քվե չի տվել, և քանի որ դրանք հետագայում իրենք օրինականացնում են, շրջանառության մեջ դնում՝ հիմնվելով ժողովրդի քվեի վրա, որն իրականում չունեն»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031