Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարկավագի փողոցում նոր ջրագիծ է «ներսրսկվում»

Մայիս 29,2014 19:14

Հին թաղամաս համարվող Քանաքեռում ջրամատակարարման ցանցը տասնամյակների պատմություն ունի: Ասել է թե խողովակները հին են ու մաշված, ինչի տրամաբանական հետևանքն է բնակիչների բողոքը թերի ջրամատակարարումից: Իսկ ջուրը քիչ է, ըստ Երևան Ջուր ՓԲԸ Արևմուտք շահագործման տնօրեն Արամ Սահակյանի, զգալի հոսակորուստների պատճառով: Ջուրը գնում է հին խողովակով, սակայն տեղ չի հասնում: Այստեղից էլ ժամանակացույցի խախտումները, որը կենցաղային անհարմարություններ է պատճառում բնակիչներին: Վիճակը ավելի սրվում է այս շոգ օրերին, ջրի սպառման ծավալների կտրուկ աճի հետ կապված: Սակայն ներկայումս եկել է հինը մոռանալու, ամեն ինչ անցյալում թողնելու պահը:

DS_0281

 

Հաշվի առնելով, որ Սարկավագի փողոցը ընդգրկված է Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգվող փողոցների ցուցակում, Երևան Ջուր ՓԲԸ-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաշխիչ ցանցում ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները առաջնահերթության կարգով սկսեց այս փողոցից: Որոշվել է կառուցել նոր ջրատար, որը կբացառի հոսակորուստները և դրա շնորհիվ թաղամասում կապահովվի կայուն և պահանջվող ճնշմամբ ջրամատակարարում: Ընդ որում, ծրագրի շինարարական մասն իրականացնում են Արևմուտքշահագործման տնօրինության Զեյթուն տեղամասի մասնագետները, իսկ մոնտաժման մասը՝ ՎիտազՍՊԸ-ն:Աշխատանքները, որոնց մեկնարկը տրվեց մայիսի 29-ին առավոտյան ժամը 10-ին, բնակիչներին վաղօրոք, 2 օր առաջ, ինչպես և պահանջվում է գործող օրենսդրությամբ, իրազեկելուց հետո, չնայած զգալի ծավալին, նախատեսվում է ավարտել 36-ժամվա ընթացքում:

Արդեն կեսօրին Սարկավագի 12-րդ և 13-րդ փողոցների միջև հատվածում երեք փոքրիկ շինհրապարակ էր ձևավորվել, որի մի մասում քանդման աշխատանքներ էին կատարվում, մյուս մասում հին ջրատարն էր բացվում, իսկ երրորդում`խողովակների մոնտաժումն էր ընթանում: Ինչպես նշեց Արամ Սահակյանը, նոր ջրատարը լինելու է պլաստմասե, որի գործածությունը համակարգում ավելի ու ավելի լայն տարածում է ստանում: Նախատեսվում է հին, մաշված բայց ավելի մեծ տրամագծով մետաղե խողովակի մեջ «ներսրսկել» 315 մմ և 110 մմ տրամագծով 270-ական մետր երկարություն ունեցող պոլիէթիլենե 2 խողովակ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ չի քանդվի փողոցի ասֆալտե ծածկույթը, ինչը նվազեցնում է ծրագրի արժեքը, և չի խաթարվի տրանսպորտի երթևեկությունը: Բացի դրանից, պլաստմասսան, ի տարբերություն մետաղի, ավելի երկարակյաց է և դիմանում է ավելի բարձր ջրի ճնշման: Իսկ խրամուղու համապատասխան խորությունն ու հին խողովակի մետաղե պատյանը պլաստմասսան հուսալի պաշտպանում են  արտաքին մեխանիկական ազդեցությունից:

Սակայն ջրագծի կառուցումով աշխատանքները թաղամասում չեն վերջանա: Շինարարության ավարտից ու ջրամատակարարման վերականգնումից հետո Սարկավագի փողոցում կսկսվեն նոր դիտահորերի ու փականային հանգույցների  կառուցումը, որը թույլ կտա զգալիորեն բարձրացնել տեղի բաշխիչ ցանցի կառավարելիության մակարդակը:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031