Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչ պակաս ռուսական անմոռուկ է». «Մեդիալաբ»

Մայիս 29,2014 18:37

Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշի ընտրությունը չպետք է առանց հանրության հետ քննարկման արվեր: Այս կարծիքին է թատերագետ Լևոն Մութաֆյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում, անդրադառնալով անմոռուկը որպես Ցեղասպանության խորհրդանիշ ընտրելու հարցին, ասաց. «Անմոռուկն, անշուշտ հիշողության, չմոռանալու խորհրդանիշն է, սակայն ցավ եմ ապրում, գոյություն ունի արդեն նման առևտրային խորհրդանիշ՝ միայն մասնակի տարբերությամբ, ինչն էլ կարող է շփոթ առաջացնել, հասարակացնել մեծագույն ողբերգությունը»:

Մութաֆյանի խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյակը համազգային խնդիր է, հետևաբար ցանկացած հարց, որը կապակցվում է մեծ ողբերգության հանրահռչակմանը, պիտի ունենա նույնպես համազգային հետաքրքրություն և նշանակություն, այդ թվում՝ խորհրդանիշի ընտրությունը:

«Անշուշտ, պետք է խորհրդանիշում ներառված լիներ մի տարր, որը կապակցվեր հայկականությանը, որը գուցեև հիշեցներ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Առհասարակ, այն տպավորությունն եմ ստանում, որ մի տեսակ ոչ պատշաճ ուշադրություն կա Ցեղասպանության 100-ամյակին, ինչը, իմ կարծիքով, մեզ համար պիտի մեծ ճամփաբաժան դառնա, ճակատագրական նիշ»,- ասում է Լևոն Մութաֆյանը:

Հիշեցնենք, որ օրերս Հայոց Ցեղասպանության 100 ամյակի տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ձևավորած աշխատանքային խումբը Ցեղասպանության 100-ամյակի համար կարգախոս է ընտրել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, իսկ խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղիկը:

Ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ անցկացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Շարմ» ընկերության հենց այս աշխատանքը: Համացանցում այս խորհրդանիշը քննադատությունների է արժանացել, արդեն կան հրապարակումներ, որ անմոռուկը տարբեր երկրներում տարբեր ոլորտներում արդեն տարածված խորհրդանիշ է:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյան, օրինակ, «Ֆեյսբուքում» ներբեռնել է Ռուսաստանում կորած երեխանների միջազգային օրվան նվիրված խորհրդանիշը, որը նույնպես անմոռուկն է՝ գրելով. «Ինչ պակաս ռուսական անմոռուկ է, աչքիս «Շարմին» դատի են տալու սագագողության՝ անմոռուկագողության հոդվածով»:

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը նույնպես բացասական վերաբերմունք ունի ընտրված խորհրդանիշի նկատմամբ և ասում է, որ այն «չգիտես ումից ու որտեղից են թխել»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031