Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանը կողմ է «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի պարտադիր լինելուն

Մայիս 29,2014 18:22

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանն ամենեւին էլ կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների իրավունքների ոտնահարում չի համարում  «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցում, ինչպես նշված է ՄԱԿ-ի՝ Երեխաների իրավունքների հանձնաժողովի համապատասխան զեկույցում: «Որպես պատմաբան ուրախ եմ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման  համար, քանի որ այն մեր ժողովրդի պատմության մի մասն է: Եվ մի բան էլ՝  միշտ չէ, որ եվրոպական արժեքները բխում են ազգի շահերից: Մենք ունենք ավելի լուրջ խնդիրներ, մարտահրավերներ, չպետք  է հայ եկեղեցու պատմությունը ոտնահարենք ու հավասարեցնենք այլ կրոնների պատմությանը»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Փառք հայոց պատմությանն ու պատմաբաններին:Հանճար են, հանճար, հո ասելով չէ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031