Այսօր Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանը ՝ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի միանալու մասին, չի զարմացրել «Ժառանգություն » կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:
«Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ տարբեր կառույցներին մեր անդամակցությանը նմանատիպ յուրահատուկ մոտեցում չի եղել: Հայաստանը կամ միանում է կամ չի միանում, նույնիսկ Ասոցացման պայմանագրում էլ չի եղել, որ Հայաստանը իր ճանաչված սահմաններով պետք է միանա: Ղազախստանը Ադրբեջանի շահերն է պաշտպանում, եւ Հայաստանը, իրեն ստորացնելով խցկվում է մի կառույցի մեջ, որի անդամ երեք երկրներն էլ պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Ղազախստանն է հրապարակային հայտարարում, Ռուսաստանն է բազմամիլիարդանոց, գերժամանակակից զենք վաճառում, Բելառուսն է հրապարակային հայտարարում, իսկ Հայաստանը իրեն ստորացված ձեւով ուզում է իրեն մտցնել, ինչ է թե, իշխանությունները պահպանեն իրենց իշխանությունը եւ մինչեւ վերջ փորձեն երկրի ռեսուրսները քամել, սա է խնդիրը: Ինչպե՞ս կարելի է անդամակցել նման կազմակերպությանը, երբ քեզ ի սկզբանե ամենավերջին ձեւով ստորացնում են»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով հայկական կողմի՝ որեւիցե ձեւով պայմանին չառարկելուն կամ չմեկնաբանելուն՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Հայկական կողմ գոյություն չունի, կան արդեն ռուսական իշխանությունների ենթակայությամբ գտնվող ոչ լեգիտիմ հայկական իշխանություններ, որոնք չեն կարող առարկություն ներկայացնել: Առարկություն իրականացնում են դեմք ունեցող, արժանապատիվ իշխանությամբ ներկայացուցիչները, որոնք կարող են իրենց շահերը պաշտպանել, անհրաժեշտ պահի ասել՝ ոչ, անհրաժեշտ պահին ասել՝ այո: Հայկական իշխանությունները նման կարողություններ այլեւս չունեն»:
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը հետ կանգնի Եվրասիական միությանը անդամակցելու որոշումից՝ հաշվի առնելով այսօր առաջ քաշված պայմանը, Արմեն Մարտիրոսյանը այդ տարբերակը հավանական չհամարեց. «Եթե մեր իշխանությունները պետական շահերով առաջնորդվեին, այս վիճակում չէինք հայտնվի, միություն մտնելու խնդիր չկա, ուր մնաց հետ կանգնելու, չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները նմանատիպ վարքագիծ դրսեւորեն եւ հրաժարվեն միությունից, իրենք ամբողջովին կախված են Ռուսաստանի իշխանություններից՝ ստորացված մինչեւ վերջ, Եվրոպան էլ իրենց չի ընդունում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
мне не понравилась тон назарбаева ..как будто мы в чем то умаляем ..пошел он с своим союзом к черту ..предмет переговоров он показательно публикует в слух чтоб алиев услышал а крым в составе россии -что киев не обидеться ?.по любому мы виноваты все продали и …уже не чего продать..осталось -честь ..по восточным традициям гостя не унижают назарбаев нарушал его ..если он публично тыкает наших что алиев его друг тогда нам с ним не по пути …
В политике нет место эмоциям! Есть только национальные интересы!
Այս հարցը տալը արդեն դավաճանություն է Արցախին:
Ինչքան ջանք ու եռանդ թափվեց, ինչքան հոնորարներ ստացան ամենատարբեր տեսակի «քաղաքագետներն» ու «տնտեսագետները» հազարավոր անիմաստ, նույն բառերով արված «վերլուծությունների» համար, միայն թե խանգարվեր Հայաստանի մուտքը ՄՄ (Ալիևի ամենամեծ երազանքը): Հիմա էլ կախվել են փրփուրներից, իրենց ստորացված են զգում, վախենում են, թե էլ առիթ չեն ունենա պատվեր ստանալու: Մի վախեցեք, ձեր նմանների համար միշտ էլ մի «գործ» կճարվի: Մի բաժակ սառը ջուր խմեք, պարոնայք:,,,,,,,, Մենք էլ կխնդրենք Աստծուն, որ «հանկարծ» երկրաշարժ չլինի մեր երկրում: