Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երեք աշխատանքային օրից կրկին աճուրդի կհանվի: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը` վկայակոչելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4. հոդվածը, որը նախատեսում է երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը:
«Ըստ այս հոդվածի` յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օր գույքը դրվում է աճուրդի` նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով»,- ասաց ԴԱՀԿ խոսնակը:
Անի Գրիգորյան
Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի կայքում