Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Բալասանյանի հանդեպ մահափորձի գործով դատական լսումները սկսված են. karabakh-life.am

Մայիս 29,2014 17:43

ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսված է Արցախի ԱԺ պատգամավոր Վ. Բալասանյանի մահափորձի գործով դատավարությունը` նախագահությամբ դատավոր Ա. Թադևոսյանի:

Այսօր , դատական նիստի առաջին մասում, հարցաքննվել են տուժող և մեղադրվող կողմերի վկաները, հրապարակվել են նաև հետաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքները: Դատավարության ընթացքը կողմերը բավարար են համարում: Հիշեցնենք, որ 2013 թ դեկտեմբերին 29 Վ. Բալասանյանի հանդեպ կատարվել է մահափորձ: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն մեղադրանք է առաջադրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Արա Ավետյանի և Սերգեյ Միքայելյանի նկատմամբ:

Նյութի մանրամասները կարդացեք karabakh-life.am -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031