Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ 153 համալսարանների վարկանիշային ցուցակում Հայաստանի նույնիսկ մայր ԲՈՒՀ-ը չի ընդգրկվել

Մայիս 29,2014 18:06
Gaa

Բաց նամակ ՀՀ նախագահ

Պարոն Սերժ Սարգսյանին

Բողոք

Ինչո՞ւ նախագահի վերահսկողության ծառայությունը չի պաշտպանում գիտության ազգային շահերը

Մեծարգո նախագահ, արդեն 6-րդ տարին է, որ ես բացահայտել եմ ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանի “Հայաստանի երկկենցաղների ֆաունան և էկոլոգիան” թեմայով պաշտպանած ատենախոսության շինծու լինելը: Գրել եմ 30-ից ավելի բողոքներ ու հրապարակումներ և խնդրել ստեղծել չեզոք, անաչառ հանձնաժողով և գնահատական տալ կատարված խայտառակություններին:

Սակայն ամեն անգամ ինձ պատասխանել են ԲՈՀ-ի նախագահությանը և 036 գիտխորհրդի նախագահ ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանը, այսինքն` կատարված խայտառակությունների գլխավոր հեղինակները: Ինձ պատասխանում են, որ իմ բողոքների հիման վրա կազմակերպել են բազմաթիվ քննարկումներ, որոնց մի մասին ներկա եմ գտնվել նաև ես:

Ես բողոքում եմ, որ այդ, այսպես կոչված քննարկումները կրել են թատերականացված բնույթ, որտեղ գլխավոր խնդիրը եղել է չբարձրաձայնել կատարված խայտառակությունները: Այդ «քննարկումների» փոխարեն բավական է կողք կողքի դնել Ս. Կուզմինի «Земноводные бывшего СССР» գիրքը և գրագողի շինծու ատենախոսությունը և մեր կողմից ներկայացված էջերով համեմատել այն: Համոզված եմ, որ անաչառ մոտեցման դեպքում, ընդամենը կես ժամում հնարավոր է բացահայտել գրագողության աղաղակող փաստերը: Իմ բողոքներին ԲՈՀ-ի 036 չարաբաստիկ խորհրդի նախագան` Ս. Մովսիսյանը պատասխանում է, որ գրագողի աշխատանքին դրական գնահատական են տվել Հայաստանի և ԱՊՀ-ի բարձրաստիճան մասնագետները: Սակայն գիտության համար կարևեր են ոչ թե հեղինակությունները այլ փաստերը:

13.09.12թ. 036 գիտխորհրդում գրագողության փաստերը  քննարկելուց առաջ  պրոֆ. Է. Յավրոսյանի նախագահությամբ  կազմակերպվել է հանձնաժողով: Վերջինս ընդլայնված խորհրդի նիստում հայտարարել է, որ Լ. Մելքումյանի կողմից ներկայացված, Է.Եղիազարյանի գրագողության մասին բոլոր փաստերը համապատասխանում են իրականությանը և անհրաժեշտ է վերանայել այդ աշխատանքը: Սակայն գիտխորհրդի նախագահը անտեսել է այդ եզրակացությունը:

Է. Եղիազարյանի գրագողության փաստին անդրադարձել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: Ավագ դատախազ Դ. Դավթյանը իր որոշման մեջ /19.0411թ/ փաստել է, որ Է. Եղիազարյանը խախտել է ՀՀ սահմանադրության իրավունքը, այսինքն` կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով:

Է. Եղիազարյանի շինծու աշխատանքին (մեր խնդրանքով) անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը, ըստ որի Է. Եղիազարյանի դոկտորական ատենախոսության պաշտպանության ամբողջ գործընթացը 09.04.08 խորհուրդը իրականացրել է անօրինական ձևով: Մասնավորապես Է. Եղիազարյանի ատենախոսության սեղմագրում բերված աշխատանքների ցուցակում բացակայում է որևէ աշխատանք տպագրված իմպակտ ֆակտոր /ԻՖ/ ունեցող որևէ ռուսական կամ այլ միջազգային ամսագրերում: Այն դեպքում, երբ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից թեմայի ղեկավարի շեմային չափանիշ է սահմանված 32 ԻՖ: Հետևաբար «0»-ական ԻՖ ատենախոսության հեղինակը չի կարող հավակնել նույնիսկ թեկնածուական, առավել ևս դոկտորական գիտական աստիճանի: Ուստի ԲՈՀ-ի 036 խորհուրդը նման մակարդակի աշխատանքը վերցնելով որպես պաշպանության ենթակա դոկտորական թեզ, իսկզբանե գնացել է կեղծարարության:

Ցավալի է, բայց փաստ է, որ ԲՈՀ-ի նախագահությունը շարունակում է պաշտպանել գրագողին և բոլոր զեղծարարներին, որոնց թողտվության պայմաններում խարդախ գրագողը շարունակում է կրել դոկտորի գիտական աստիճան: Իմ 07.02.2014 թ. դիմումին ԲՈՀ-ի ներկա նախագահ Լիլիթ Արզումանյանը պատասխանել է. <<Հայտնում ենք, որ ԲՈՀ-ը իրավասու չէ վերցնել արդեն շնորհված գիտական աստիճանի վկայագիրը>>:

Մեր զրույցի ընթացքում  նա հայտարարել է, որ գրագողության փաստերը առկա են: Այդ դեպքում ուզում եմ իմանալ, թե ո՞վ ունի իրավասություն գրագողից ետ վերցնելու գիտական աստիճանի վկայագիրը: Եթե չեք կարող գրագողից ետ վերցնել վկայագիրը, գոնե գնահատական տվեք կատարված խայտառակություններին:

ՀՀ Սահմանադրության համաձայն  ԳԱԱ-ն հանդիսանում է ՀՀ պետության պաշտոնական գիտական խորհրդատուն, ուստի լինելով հանրապետության ամենաբարձր գիտական փորձագիտական մարմինը, պարտավոր է նման գիտավիճաբանական հարցերի վերաբերյալ տալ իր վճռական կարծիքը: Հետևաբար, ԳԱԱ-ի Բնական գիտությունների ակադեմիկոս քարտուղարի իր պարտականությունները չկատարելու պահվածքը խոսում է գիտության բնագավառում տիրող  անարխիայի և ամենաթողության մասին:

Գիտության նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով է, որ ԱՊՀ 153 համալսարանների վարկանիշային ցուցակում Հայաստանի նույնիսկ մայր ԲՈՒՀ-ը չի ընդգրկվել: Ինչո՞ւ, քանի որ նրա դոկտորներն ու պրոֆեսորները ընտրվում են կեղծիքով:

Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ է ԵՊՀ ղեկավարությունը աճող սերնդի  կրթության և դաստիարակության վեհ  գործը վստահում խարդախ գրագողին:

Գիտության ոլորտում կատարվող զեղծարարության հեղինակները, համոզված լինելով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության դատապարտելի անպատժելիության մեջ, ավերում են գիտության հիմքերը: Ակնկալում  եմ, որ ՀՀ նախագահը իր վերահսկողության տակ կվերցնի ազգային արժանապատվություն ունեցող գիտության ոլորտում կատարվող զեղծարարությունները և կկարգադրի ՀՀ ԳԱԱ-ի նախագահությանը  քննարկել և որոշում կայացնել վեց տարի անհիմն ձգձգվող այս աղմկահարույց  գործը, որն, անշուշտ, կօգնի գիտությունը մաքրել խարդախներից, գրագողներից և կոռուպցիոն ռիսկերից:

 

Հարգանքներով` կենս. գտ. դոկտոր, պրոֆեսոր` Լյուդվիգ Մելքումյան

Հասցե` Այգեստան 9-րդ փ. 67շ. 59 բն.

Հեռ`  55 20 65

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031