Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «խորամանկությունը» սահմանադրական բարեփոխումների գործընթացում

Մայիս 29,2014 17:29

«Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես են քվեարկելու հանձնաժողովի անդամները: Այն, որ ՀՀ նախագահն իր կարծիքը նրանց գուցե ոչ հրապարակային ավելի խիստ կասի, համոզված եմ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ձևական չե՞ն սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումները հատկապես այն առումով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ բարեփոխումների անկյունաքարային դրույթի` երկրի կառավարման համակարգի մասին հայտնել է իր կարծիքը, թե դեմ է խորհրդարանական համակարգին, այսպես արձագանքեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Avetiq-Ishxanyan

PHOTOLUR

Նա փաստեց, որ ըստ կանոնակարգի` պետք է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները հարցը դնեն քվեարկության և այս առիթով ասաց. «Ինձ հետաքրքրում է, մարդիկ, որ խոսում են մի կերպ, հետո ինչպե՞ս են քվեարկելու: Թե չէ մեծ հույսեր չունեմ, թե իշխանության տարանջատում հնարավոր է իշխանության կամքով, եթե չկա ներքևից ճնշում»:
Բարեփոխումների նախաձեռնությունը պարոն Իշխանյանը «խորամանկություն» համարեց ու նշեց, թե դրանք միտված են «ավելի ամրացնելու իրենց իշխանությունը»: Մեր հարցին` հնարավո՞ր է այս բարեփոխումների գործընթացը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է, որ հետո քաղաքական կարիերան շարունակի վարչապետի պաշտոնում, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Չի բացառվում, հնարավոր է, դա ենթադրում է պառլամենտական հանրապետության տեսակ: Իսկ քանի որ իրական պառլամենտական հանրապետությունում հնարավոր չէ, որ իշխանությունը տարանջատված չլինի, բայց կարող է պատահել, որ անունը դնեն պսևդո պառլամենտական, որտեղ և՛ տեղական ինքնակառավարումը, և՛ դատական իշխանությունը կախված կլինի ոչ թե նախագահից, այլ վարչապետից»:

Գործընթացի հավանական ելքի մասին պարոն Իշխանյանն ասաց. «Ելքը կարող է լինել կամ ինչպես 1995-ին, կամ 2005-ին է եղել` կեղծելով անցկացնել, կամ կարող է դա չստացվել, քանի որ այնպես չէ, թե ինչպես ուզում է, իշխանությունն անում է: Ես համոզված եմ, որ եթե չկա քաղաքացիական ընդհանուր կոնսենսուս սահմանադրական բարեփոխումների հետ կապված, ապա իրենք դատապարտված են իրենց ուզած սահմանադրությունը կեղծելով անցկացնել»:

Lyudmila_Sargsyan
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ այսօր ՀՀ-ին անհրաժեշտ չէ անցումը խորհրդարանական համակարգի ու պատճառաբանում. «Մենք երկիր ենք, որ շրջապատված է ոչ բարեկամ երկրներով և դեռ պատերազմական գործողությունների մեջ է: Մեզ ուղղակի անհրաժեշտ է պահպանել կիսախորհրդարանական, կիսանախագահական համակարգը, թեկուզ արագ վճիռներ կայացնելու համար: Մեր տիպի երկրում այդ համակարգը դեռ անիրագործելի է: Նույնիսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որը նույնպես ձևական էր, թե դեմ է այդ փոփոխությանը, բայց եթե քննարկումների արդյունքում քաղաքական ուժերը գան այդ համաձայնության, ուրեմն հանձնաժողովն ինքը կարող է որոշել: Դա շատ տգեղ բլեֆ է, որը բացարձակ անտեղյակ մարդու կարելի է մատուցել, քանի որ ո՞վ կհավատա, որ սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ներկայացված չէ Սերժ Սարգսյանի կողմից, նաև հանձնաժողովը նրա կողմից է ձևավորված: Հետևաբար, ամեն հրահանգ վերևից իջեցված է: Եթե նույնիսկ անցում կատարվի խորհրդարանական համակարգին, ինքը չի ակնկալում ապագա իշխանության մեջ որևէ ղեկավար պոստի: Կարծում եմ` ինչպես միշտ ինքը կեղծում է, և դա կարելի է դասել իր բոլոր խոստումների շարքին: Ինքն ամեն կերպ փորձելու է վերարտադրվել եթե ոչ նախագահի տեսքով, ապա կձգտի վարչապետի պաշտոնին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031