Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

Մայիս 29,2014 17:17

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Բեյրութի քաղաքային խորհրդում Երևանի հետ համագործակցության սերտացման ու խորացման ուղղությամբ հայազգի քաղաքական գործչի կողմից տարվող աշխատանքներն ու համոզմունք է հայտնել, որ ոչ ուշ ապագայում շոշափելի արդյունքներ կլինեն. «Վստահ եմ՝ Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Բեյրութում հայ համայնքի ունեցած զգալի դերակատարումը ևս հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու համագործակցությունն առավել առարկայական դարձնել», – ընդգծել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարևորելով նաև այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երևանը և Բեյրութը եղբայրացած քաղաքներ են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը իր հերթին ևս կարևորել է բեյրութահայ համայնքի դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Երևանի և Բեյրութի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ Երևանն ու Բեյրութն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- նշել է Արամ Մալյանը և, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի պաշտոնական հրավերը՝ այցով հյուրընկալվելու Բեյրութում, երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031