Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանը միանալով՝ Մկրտիչ Մինասյանի համոզմամբ, Հայաստանի ներքին կյանքում փոփոխություններ կլինեն

Մայիս 29,2014 17:03

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված էր, որ այսօր Աստանայում Հայաստանը կստորագրի եվրասիական ինտեգրման փաստաթուղթ:
«Անպայման կստորագրվի, իսկ եթե որեւէ խնդիր էլ կա, որը կարող է որոշակի քննարկումների տեղիք տալ, դա չի բացառում, որ հետագայում անպայման կստորագրվի», -այսօր «Ազդակ» ակումբում ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը ճանապարհային քարտեզի բոլոր կետերով համապարփակ աշխատանքներ է տանում. «Հույս ունենք, որ շատ ամենակարճ հատվածում Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ»:

Մաքսային միությունը, նրա կարծիքով, առանձնահատուկ հնարավորություններ ու դաշտ է ստեղծում Հայաստանի համար.«Որ կարողանանք մեր արտադրությունն ու տնտեսությունը զարգացնելու հնարավորությունները ավելի արագ զարգացնել»:
Պարոն Մինասյանը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայաստանյան ելույթից եզրահանգել է, որ Հայաստանը ԵՄ հետ համագործակցելու հնարավորություններ ունի. «Եթե իսկապես Արեւմուտքն ընդունի, որ Հայաստանին պետք է տրվի առանձնահատուկ կարգավիճակ՝ ՄՄ անդամ լինելով՝ միաժամանակ նաեւ ասոցացման նոր ձեւաչափով համաձայնագիր կնքեն ԵՄ-ի հետ, այդ դեպքում Հայաստանի համար նոր դռներ են բացվում, Արեւելք-Արեւմուտք տնտեսական համագործակցությունն իրականացնելու համար»:

Մաքսային միությանը միանալով՝ պարոն Մինասյանի համոզմամբ, Հայաստանի ներքին կյանքում էլ փոփոխություններ կլինեն. «Ավելի մեծ շուկա կունենանք, Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան: Նոր շուկան ավելի ընկալելի է քան եվրոպական կամ արեւելյան շուկան, որը բոլորովին այլ ստանդարտներ է ներառում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031