Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ենք անտեսում Արտյոմ Միկոյանին». Մեսրոպ Մովսիսյան

Մայիս 29,2014 16:57

Մեսրոպ Մովսիսյանը համարում է, որ հայ ազգն ավելի արժանի անուններ ունի
«Երկու կողմն էլ ուզում են երեւալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը, Միկոյանը իր հերթին իր Հռոմի պապի՝ Ստալինի համար է եղել ավելի լավ կաթոլիկ, իսկ ներկայում այն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկել, ուզում են Հռոմի պապ Պուտինի մոտ լինել ավելի լավ կաթոլիկ»,- այսօր՝ մայիսի 29-ին, «Մամուլի ազգային ակումբում» կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը:

Քննարկման թեման էր՝ «Միկոյանի հուշարձանի տեղադրման մասին Երեւանի ավագանու որոշումը, դրա հասարակական-քաղաքական արձագանքները եւ հետեւանքները»:
Մեսրոպ Մովսիսյանը հայտարարեց, որ դեմ է արձանի տեղադրմանը, քանի որ համարում է, որ դրա հոգեբանությունն է Հայաստանը դարձնել ամենայն հայոց գերեզմանատուն, իսկ նա դեմ է դրան: Նա համարում է, որ հայ ազգն ունի անուններ, որոնք արժանի են եւ պատմությունը նրանց վրա է հիմնված.
«Եկեք մտածենք, ինչո՞ւ ոչ Արտյոմ Միկոյանի հուշարձանը չդրվի, նա ավելի մեծ գործ է արել եւ ավելի լավ հայ է եղել, քան իր եղբայրը: Ինչո՞ւ ենք անտեսում Արտյոմ Միկոյանին»:

BakshyanԵրեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հիշեց, որ իրազեկված չի եղել եւ մշակույթի հանձնաժողովի ընթացքում կողմ է քվեարկել արձանի կանգնեցմանը, սակայն մտափոխվել է, երբ Հայկ Դեմոյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու եւ բացատրել է իր որոշման պատճառները: Տիկին Բախշյանը նշեց, որ իրենք 140 ստորագրություններով նամակ են ստացել, որտեղ քաղաքացիները փաստերով հիմնավորել են, թե ինչո՞ւ են դեմ արձանի տեղադրմանը, ինչը նշանակում է, որ հասարակությունն իրազեկված է.

«Այսօր հասարակությունը իրազեկված է, չնայած իրեն չեն հարցրել նախապես, եւ իր բողոքն է արտահայտում հնարավոր բոլոր ձեւերով, ելնելով այս որոշումից՝ վաղը մենք ավագանու հերթական նիստում մի քանի քաղաքական ուժերի եւ մտավորականների անունից Դավիթ Սանասարյանը հայտարարությամբ հանդես կգա եւ կառաջարկի նոր նախագիծ, որով չեղյալ կհամարվի ապրիլի 30-ինը»:

Անահիտ Բախշյանը կոչ արեց իր՝ ավագանու գործընկերներին սատարել այդ նախագիծը եւ հույս հայտնեց, որ խելամիտ որոշում կկայացվի, քանի որ համարում է, որ այդ որոշումից հետ կանգնելու համար մեծ հերոսություն պետք չէ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031