Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ Կաթողիկե Եկեղեցու ջանքերի համախմբման, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հարցեր: Կարևորվեց ողջ աշխարհում հայ կաթողիկե համայնքի համախմբումը և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչերով մարդկությանը մշտապես ականջալուր դարձնելու պահանջը: Առանձնակի կարևորվեց Հռոմի Ֆրանցիսկոս Ա պապի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:
Քննարկվեցին նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու թեմերին կից դպրոցներում հայերենի դասավանդման, հայեցի դաստիարակության, հոգևորականների պատրաստման, եկեղեցիներում հայալեզու քարոզի և պատարագի մատուցմանը վերաբերող հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած աշխատանքները և բարձր գնահատեց Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչների ցուցաբերած մեծ աջակցությունը ծանր կացության մեծ գտնվող սիրիահայերին: Ներկայացվեց նաև սիրիահայերի համար «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագիրը և կարևորվեց Հայ Կաթողիկե Եկեղեցու հետագա աջակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կեցցե մասնատված Հայաստանը` իր կրոնով եւ հոգեւորականներով…ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ…