Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում 3-րդ երեխան ծննդաբերելիս 38-ամյա կին է մահացել

Մայիս 29,2014 16:17

Երեկ երեկոյան Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել է 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը: Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը ՝ նշելով, որ մահվան պատճառը եղել է պտղաջրային էմբոլիան: Մահացել է նաև երեխան՝ դեռ չծնված:

«Այս դիագնոզով ոչ մեկը չէր կարող փրկվել, եթե անգամ այս գեղեցիկ, հաճելի կինը ծննդաբերեր ԱՄՆ-ի ամենահայտնի կլինիկաներից մեկում կամ Իսրայելում, միևնույն է ՝ փրկություն չէր լինի: Նրա մոտ արձանագրվել է 7 հղիություն ու 3 ծնունդ; Ըստ նախնական դիագնոզի, դիահերձման արդյունքներով, նորից եմ կրկնում, նրա մոտ եղել է պտղաջրային էմբոլիա : Մահը գրանցվել է վայրկյանների ընթացքում, սկեսուրի աչքի առաջ:Սա ճակատագիր է, բժշկությունը ոչինչ անել չի կարող այս դեպքում: Նրա մոտ հղիությունը հարթ է ընթացել, առանց խնդիրների Փաստաթղթերն էինք ուսումնասիրում մաքուր, բարեհաջող է ընթացել հղիությունը.պատշաճ հսկողություն է եղել նրա նկատմամբ, ոչ մի բացթողում չի եղել; Էնքան եմ ցավում նրա համար», -ասաց առողջապահության վարչության պետը:

IMG_1413

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ մեզ փոխանցեց, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ դատախազի, իրենց այս մասին հիվանդանոցից տեղյակ չեն պահել, իրենք նյութեր են նախապատրաստում օպերատիվ տեղեկության հիման վրա:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, մահվան պատճառը պարզվում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջուլիա says:

    Նմանատիպ դեպք է գրանցվել նաև սույն թվականի ապրիլի 03-ին: Նորմալ հղիությամբ հիվանդանոց է տեղափոխվել 23 ամյա կինը, ում 2 օր բժիշկները պահել են հիվանդանոցում, այնուհետև երեխան դեռ չծնված խեղդվել է, իսկ մոր կյանքը մի կերպ է փրկվել: Բժիշկների պատճառով արդեն 3-րդ դեպքն է գրանցվել: Դատախազությունը, եթե հետևողական լինի բազմաթիվ այլ դեպքեր էլ կբացահայտվի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031