Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը` որպես հանդուրժողական երկիր ներկայացնելը մի փաստ է, որը խեղաթյուրում է իրականությունը եւ պատմական անցյալը

Մայիս 29,2014 16:05

Հայկ Թորոսյան, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու,
Օրեբրոյի համալսարանի «գլոբալ ժուռնալիստիկայի» մագիստրոս, Շվեդիա (Master of Global Journalism, MAGJ-Örebro University, Sweden).

2014 թ. մայիսի 17-ին ադրբեջանական «Բաքու փոստ» թերթի կայքում հրապարակվեց միջազգային հարաբերությունների ոլորտի իսրայելցի փորձագետ Արիե Գուտի հարցազրույցը, որում նա պնդում է, թե Ադրբեջանը «մնում է աշխարհի ամենահանդուրժողական երկիրը և միջքաղաքակրթական և միջկրոնական երկխոսության իսկական նմուշ է »[1]:

Իսրայելցի փորձագետի տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և այն քաղաքականությանը, որ վարում են ադրբեջանական իշխանությունները ոչ միայն որոշ հարևան երկրների, այլ և իրենց քաղաքացիների նկատմամբ: Այդ է վկայում «Ազադլիղ» ռադիոյին Բաքվում ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Մոռնինգստարի վերջերս տրված հարցազրույցը, որում նա իր դժգոհությունն է հայտնում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունից` «մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարական ազատությունների, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ճնշման» առումով[2]: ԱՄՆ–ի դեսպանը ադրբեջանական ղեկավարությանը քննադատության է ենթարկել դատավարությունների, բողոքարկման դա¬տաքննությունների և լրագրողների վրա հարձակումների, և Ոչ կառավարական կազմա¬կեր¬պութ¬յունների վերստուգումների և դրանցում աշխատող մարդկանց նկատմամբ ճնշումների համար: Պարոն Մոռնինգստարը կոչ արեց «չփակել» քաղաքացիական հասարակության թթվա¬ծինը, քանի որ նման քաղաքականությունը մեծացնում է «Մայդանի» կրկնության հավանակա¬նութ¬յունը եթե ոչ այժմ, ապա` 5 կամ 10 տարի հետո[3]:

Ադրբեջանի հանդուրժողականության մասին պնդումների հերքման ևս մեկ օրինակ են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հաշվետվությունները: Ըստ «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան միջազգային կազմակերպության` Ադրբեջանը անազատ երկիր է, որտեղ հակակառավարական հանրահավաքների մասնակցելու համար մարդիկ ենթարկվում են հալածանքների[4], իսկ լրագրողները անպատիժ կերպով ենթարկվում են հարձակումների և բանտարկությունների` թմրանյութերի առևտրի, էթնիկական ատելության, դավաճանության և խուլիգանության կեղծ մեղադրանքներով[5]: Մեկ այլ հեղինակավոր` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաստատում է, որ Ադրբեջանը «բռնաճնշումների երկիր» է, որը «մամուլի ազատության ինդեքսում»[6] 180 երկրներից զբաղեց¬նում է 160-րդ տեղը, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մամուլի ազատության «գիշատիչ» է, որն իր երկրից վանել է ամբողջ բազմակարծությունը: Ոչ պակաս քան 10 լրագրողներ, ինչպես նաև մեծ թվով բլոգերներ բանտում են, իսկ լրագրող ու իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլին մայիսի 15-ին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` «զենքի ապօրինի ստացման» և «վաճառ¬քի» կեղծ մեղադրանքով[7]: Կազմակերպության հայտարարության մեջ նաև խոսվում է Ադրբեջանի «Հայելի» անկախ թերթի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի մասին, որը 2014 թ. ապրիլի 18-ին ձերբակալվել էր Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով և բռնի Ադրբեջան էր տեղափոխվել Թուրքիայից, որտեղ նա ապրում էր վերջին երեք տարիներին[8]: Այն բանից հետո, երբ Միրքադիրովի գործով քննչական խումբը խուզարկություն անցկացրեց նրա ծնողների տանը, լրագրողի հայրը` Հաբիբուլա Միրքադիրովը, որը 84 տարեկան էր, չդիմացավ որդու ձերբա¬կալության ստրեսին ու իր մարդկային արժանապատվությունը նսեմացնող խուզար¬կութ¬յանը և հանկարծամահ եղավ[9]:

Միրքադիրովի գործով ապրիլի 28–ին Հեյդար Ալիևի անվան Բաքվի օդանավակայանում ինքնա¬թիռ նստելուց առաջ օդանավասանդուղքի մոտ կալանավորվեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը, թեև, Յունուս ամուսիններին մինչև օդանավակայան ուղեկցում էին Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դեսպանները[10]: Կալանավորումը կատարվեց Բրուսելում ԵՄ-ի միջոցառմանը մասնակցելու նպատակով Յունուս ամուսինների արտասահման մեկնելու ժամանակ[11]: Արիֆ Յունուսը, որի մայրը հայ էր, կալանավորման հետևանքով հայտնվեց նա¬խաինֆակտային վիճակում, իսկ Յունուս ընտանիքի բնակարանում երկարատև խուզարկումը, ըստ You Tube-ում Լեյլա Յունուսի տեղադրած հրապարակային տեսահայտարարությունների` ուղեկցվում էր իր վայրիությամբ քաղաքակիրթ հասարակություններում աննախադեպ երևույթով, երբ բնական կարիքները հոգացող տիկնոջ կողքին` ունիտազի մոտ, հերթապահում էին ոստիկաններ, ինչպես նաև ի պատասխան նրա բողոքներին Բաքվի ոստիկանության Յասամալի շրջանի վարչության պետի խոստումներով` «սպանելու հայուհիներին և խմելու նրանց արյունը»[12]:
Ադրբեջանական պետության անհանդուրժողականության վկայություններն են ոչ միայն տվյալ միջադեպը, այլև հայերի նկատմամբ նրա վարած օտարատեցության քաղաքականությունը: Ադրբե¬ջանական ժողովրդի շրջանում հակահայկական տրամադրությունների բորբոքումը վեր¬ջին ժամանակներում ստանում է ավելի ու ավելի անթաքույց մարդատեցական ձևեր: Ադրբե¬ջա¬նի ղեկավարությունն իր նպատակներին հասնելու համար իրականացնում է հակահայկական ձեռ¬նար¬կումների ֆինանսավորմամբ զուգակցվող արտասահմանյան մասնագետների զանգ¬վա¬ծային կաշառում և հայատեցական տրամադրությունների բորբոքման քաղաքականություն` աշ¬խար¬հի հայությանը հրապարակավ հայտարարելով Ադրբեջանի թշնամի և գովաբանելով ադրբեջանական պետությանը[13]: Անհանդուրժողության և հայատեցության խորհրդանշական օրինակ է Ռամիլ Սաֆարովի հերոսականացման փաստը, մի մարդու, որը էթնիկական հողի վրա 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում գիշերը հատուկ դաժանությամբ կացնով գլխատել էր «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում ՆԱՏՕ-ի ծրագրով դասընթաց¬նե¬րում իր քնած հայ դասընկերոջը, և որին նախագահ Ալիևը պարգևատրել է այդ հրեշավոր սպանության համար, ինչը հարուցել է բազմաթիվ պետությունների ու միջազգային կազ¬մա¬կեր¬պութ¬յունների ղեկավարների վրդովմունքը և դատապարտվել նրանց կողմից: Մասնավորպես` ադրբեջանցի դահճի հերոսացման փաստը դատապարտել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման[14], իսկ Եվրախորհրդարանում հատուկ բանաձև է ընդունվել, որով դատապարտվել է Ադրբե¬ջանին Սաֆարովի հանձնման վերաբերյալ հունգարական իշխանությունների որոշումը, ինչպես նաև մարդասպանի հայրենիքում նրա ներումը և գովաբանումը[15]:

Ադրբեջանի հասարակության անհանդուրժողականության մեկ այլ օրինակ է ամբոխի կողմից ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի հրկիզման փաստը: Մեկ այլ իրո¬ղութ¬յուն են զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները կոչ էին անում կտրելու իրենց այն հայրե¬նակ¬ցի ականջները, որը խիզախեց ճշմարտությունն ասել 1990 թ. Բաքվի փողոցներում ջարդա¬րարների ծափահարությունների ներքո բենզինով շփված հայ երեխաների ու կանանց հրկիզման, բնակարաններն և ունեցվածքը հափշտակելու համար այդ ջարդարարների ձեռքով բարձրա¬հարկ շենքերի վերին հարկերից տկար ծերունիների վայրնետման մասին[16]:

Դժվար է հանդուրժողության արտահայտություն համարել նաև հակահայկական տրամադրութ¬յուն¬ների բորբոքման գործում հրեական սփյուռքի ձեռնածվական ներգրավման փորձերը 1918 թ. կոտորված հայերի գերեզմանները` որպես հայերի կողմից կոտորված հրեաների թաղումներ ներկայացնելու միջոցով[17]: Մինչդեռ Ղուբայի բնակիչները, թուրքական աղբյուրների վկայութ¬յամբ, դարձան Նուրի փաշայի Կովկասյան իսլամական բանակի 1918 թ. ռազմարշավի զոհեր, մի ռազմարշավ, որին մասնակցեցին թուրքական զորքն ու կովկասյան թաթարների (ներկայումս` ադրբեջանցիների) զինված կազմավորումները, և որն ավարտվեց այն ժամանակ հիմնականում տարբեր դավանանքի ոչ թյուրքական ժողովուրդներով բնակեցված Ղուբայի գրավմամբ և դրան հաջորդած` Բաքվի հազարավոր հայերի կոտորածով[18]:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժողական ու հայատյաց քաղա¬քա¬կանության արդյունք դարձած զանգվածային ջարդերի հետևանքով իր գոյությունը դադա¬րեց¬րեց 1990 թ. մոտ 300 հազ. հոգիանոց Բաքվի հայ համայնքը, որը խաղաղ կերպով գոյակցում էր քա¬ղաքի մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների հետ և նշանակալի դեր էր ունեցել Ադրբեջանի տնտեսական և մշակութային կյանքում:
Ամփոփելով` հարկ է նշել, որ երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու քաղաքական ընդդիմության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարած աճող հակաժողովրդավարական բռնաճնշու¬մա¬յին քաղաքականության, իր ծայրահեղ մարդատյաց դրսևո¬րում¬¬ներով հանդերձ օտարատեցության ֆոնի վրա արտասահմանյան փորձագետների այնպիսի հոդվածների հրապարակումը, որոնցում գովաբանվում է Ադրբեջանի իշխանությունների հան¬դուր¬ժողականությունը, ոչ միայն նպաստում է երկրում ժողովրդավարության մակարդակի հե¬տա¬գա անկմանը, այլև խաթարում է միջազգային հանրության ջանքերն` ուղղված տարա¬ծա¬շրջա¬նում խաղաղության և կայունության հաստատմանը:

[ ] “Арье Гут: Азербайджан является самой толерантной страной мира, где никогда не было антисемитизма”. 17 мая, 2014: https://bakupost.az/siyaset/20140517121746061.html
[2] “Ричард Морнингстар: “Кто будет поддерживать независимость Азербайджана? Кто, помимо США и Европы?”” 19 мая, 2014: https://www.radioazadlyg.org/content/article/25389663.html
[3] նույն տեղում
[4] “Azerbaijan Sends Pro-Democracy Activists to Prison”. May 4, 2014: https://freedomhouse.org/article/azerbaijan-sends-pro-democracy-activists-prison#.U4L8ovmSypA
[5] “Freedom in the world 2013: Azerbaijan”: https://freedomhouse.org/report/freedom-world/2013/azerbaijan#.U4McI_mSypB
[6] “2014 World Press Freedom Index”: https://rsf.org/index2014/en-index2014.php
[7] “Do you know who Atlético Madrid’s real sponsor is?” May 22, 2014: https://en.rsf.org/azerbaidjan-do-you-know-who-atletico-madrid-s-22-05-2014,46334.html
[8] “Well-known journalist arrested on spying charge after deportation”. April 23, 2014: https://en.rsf.org/azerbaidjan-well-known-journalist-arrested-on-23-04-2014,46181.html
[9] “Скончался отец Рауфа Миркадырова”. 24 мая, 2014: https://www.zerkalo.az/2014/skonchalsya-otets-raufa-mirkadyirova/
[10] З. Расулзаде: “Посол Франции в Азербайджане: “Лейла Юнус обратилась к нам””. 30 aпреля, 2014: https://haqqin.az/oldage/21453
[11] Р. Рустамов: “Правозащитник объявлена свидетелем по делу Рауфа Миркадырова”. 30 апреля, 2014: https://www.zerkalo.az/2014/genprokuratura-nezakonno-ogranichila-svobodu-peredvizheniya-leylyi-yunus/
[12] “Leyla Yunusa qarşi polisin təzyiqi”. Obyektiv.tv, 28 апреля, 2014: https://www.youtube.com/watch?v=xHEPYyB96Ks
[13]“First, our main enemies are Armenians of the world…”.Ilham Aliev, President of Azerbaijan, Closing Speech by Ilham Aliyev at the Conference on the Results of the Third Year Into The “State Program On The Socioeconomic Development Of Districts For 2009-2013”, February 28, 2012: https://en.president.az/articles/4423
[14] “President Obama is deeply concerned by today’s announcement that the President of Azerbaijan has pardoned RamilSafarov following his return from Hungary”.The White House. Office of the Press Secretary. Statement by NSC Spokesman Tommy Vietor on Azerbaijan’s Decision to Pardon Ramil Safarov, August 31, 2012: https://www.whitehouse.gov/the-press-office/2012/08/31/statement-nsc-spokesman-tommy-vietor-azerbaijan-s-decision-pardon-ramil-
[15] European Parliament resolution on Azerbaijan: the case of Ramil Safarov (2012/2785(RSP)). September 11, 2012: https://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?type=MOTION&reference=B7-2012-0444&language=EN
[16] Р. Рустамов. “Хафиз Гаджиев приказал отрезать ухо Акраму Айлисли”. 11 февраля, 2013: https://www.zerkalo.az/2013/hafiz-gadzhiev-prikazal-otrezat-uho-akramu-aylisli/
[17] “Армянские политологи против политики ксенофобии Ильхама Алиева: кто же захоронен в Губе?”. 2 февраля, 2014: https://www.regnum.ru/news/1589098.html#ixzz32kXCbqQh
[18] Sevket Sureyya Aydemir, Suyu Arayan Adam, Istanbul, 1997, ss. 310-321 «Baku Expedition of 1917-1918: A Study of the Ottoman policy towards the Caucasus.» Chapter IV: The Baku Operation by Caucasus Islam Army (June 1918-October 1918)» by Yalçin Murgul, the Department of History Bilkent University, Ankara, September 2007, p. 113-209: https://www.thesis.bilkent.edu.tr/0003428.pdf.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031