Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարտադիր ժամկետային զինծառայողները մեղադրվում են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ

Մայիս 29,2014 16:00

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ Մ. Մկրտչյանի եւ Ս. Գրիգորյանի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Մ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին հրետանային դիվիզիոնի ղեկավարման մարտկոցի վարորդ-գազակուտակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, այս տարվա փետրվարի 23-ին ժամը 12:30-ի սահմաններում վիճաբանել է համածառայող Ս. Գրիգորյանի հետ, ծեծի է ենթարկել վերջինիս` ձեռքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին հրետանային դիվիզիոնի նյութական ապահովման դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում վիճաբանել է համածառայող Մ. Մկրտչյանի հետ, ծեծի է ենթարկել վերջինիս` ձեռքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նրանք նախկինում դատված չեն եղել:

Խափանման միջոց է ընտրվել նրանց հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031