«Եթե լրատվամիջոցներից ենք անցուդարձերին ծանոթանում, ինչո՞ւ ենք այդքան ծախս անում ԱԳՆ պահում, հենա մի լրատվամիջոց կպահենք»,- այսօր խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:
Դիմելով ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանին, Ալեքսանդր Արզումանյանը շարունակեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցը`ձեւավորվող մաքսային տարածքում ԼՂՀ-ի կարգավիճակի մասին :
Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ դա տեխնիկական հարց չի, դա Հայաստանի համար ճակատագրական հարց է:
«Ես պատգամավորին էլ ասացի`չեմ համարում, որ Ղարաբաղի գործոնը տեխնիկական բնույթ է: Դա կարեւորագույն, կոնցեպտուալ հարց է: Տարաձայնությունները չեն վերաբերվում կոնցեպտուալ հարցերին»,- ասաց փոխնախարարն, այդպես էլ՝ ըստ էության, չպատասխանելով հարցին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր Աստանայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ի պատվիրակությունը`նախագահի գլխավորությամբ:
«Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»,-իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ