Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում է նաեւ ԼՂՀ-ի սահմանակետերի հարցը 

Մայիս 29,2014 14:40


«Չեմ կարող ասել, այսօր պարզ կլինեն զարգացումները: Հանդիպումները, քննարկումները շարունակվում են»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում Աստանայում, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը`հավելելով, որ երբեւէ ֆիքսված չի եղել, որ այսօր պետք է ձեւավորման մասին հայտարարություն ստորագրվի: 
Հիշեցնենք, այս պահին Աստանայում ավարտվել է Եվրասիական տնտեսական միության ձեւավորման նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` նախագահի գլխավորությամբ: Հայաստանը չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին փաստաթուղթը: ՀՀ նախագահը հայտարարել է, կա փոքր-ինչ շտկումների անհրաժեշտություն, եւ, որ մինչեւ հուլիսի 15-ը Հայաստանը կստորագրի այն: 
Սերգեյ Մանասարյանը նշեց, որ չի հետաձգվում պայմանագրի ստորագրումը, և խնդիրներ էլ չկան, «Ճանապարհային քարտեզը պատրաստ է, և եթե կան մեկ-երկու չճշտված հարցեր,  դրանք, ինչպես հանրապետության նախագահն ասաց, կարելի է մեկ-երկու օրում շտկել»: 
Լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարում, որ Հայաստանի հետ խնդիրներ կան, փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է, և ես կարծում եմ, որ նախագահի խոսքերում արտահայտված ժամկետները կիրականան»: Փոխնախարարը «իրականությանը չհամապատասխանող» որակեց խոսակցություններն այն մասին, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում, որպեսզի Հայաստանն անդամակցի ՄՄ-ին: 
Ավելի ուշ, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի`ԼՂՀ-ի սահմաններին վերաբերող հարցին, Հայաստանի`ՄՄ-ին անդամակցելու պարագայում, փոխնախարարն ասաց. «ԼՂՀ հարցը վերաբերվում է սկզբունքային հարցերին, իսկ չլուծված բոլոր հարցերը տեխնիկական բնույթ են կրում»: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031