Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի նախագահ Էնրիկո Սերեզոն Իսպանիայի առաջնության գավաթն իր հետ տարել է Ադրբեջան և շնորհակալական խոսքեր ասել նախագահ Իլհամ Ալիևին, փոխանցում է «Սպորտս.ռու»-ն:
«Շնորհակալ ենք «Բաքը» ֆուտբոլային ակումբից և նրա նախագահ Հաֆիզ Մամեդովից ջերմ ընդունելության համար: Մենք Լա Լիգայի գավաթը մեզ հետ բերել ենք հատուկ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ: Մենք հպարտ ենք ձեր երկրի հետ համագործակցելու համար», – ասել է Սերեզոն մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանական ժողովուրդը մեր հաջողությունների մի մասն է: Մենք շնորհակալ ենք երկրի նախագահ Իլհամ Ալիևից, երիտասարդության և սպորտի նախարարությունից և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից», – եզրափակել է «Ատելտիկո»-ի նախագահը:
Մարդիդյան ակումբն այս տարի հաղթեց Իսպանիայի առաջնությունում, մոտ էր նաև Չեմպիոնների Լիգայի գավաթին տիրանալուն, սակայն եզրափակիչում պարտվեց Մադրիդի մեկ այլ ակումբի՝ «Ռեալ»-ին:
Կարդացեք նաև
Ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովը «Ատլետիկո»-ի հովանավորներից է, ինչի համար այդ ակումբը խաղերն անցկացնում է մարզաշապիկներով, որոնց վրա գրված է «Azerbaijan land of fire» (Ադրբեջան՝ կրակի երկիր):
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ