Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Արմավիրի և Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև ձևավորվող համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացմանը:
«Հայաստանի և Չեխիայի միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական կապեր: Մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը տարբեր բնագավառներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Միրոսլավ Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում` գյուղատնտեսության և զբոսաշրջության: Աշխատանքներ են տարվում նաև Երևան-Օստրավա չարտերային չվերթների կազմակերպման ուղղությամբ:
Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ երկու երկրների գործարարների միջև արդեն իսկ ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքները և նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու մարզերի միջև փոխգործակցության զարգացմանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ