«Եթե Հայաստանի վերաբերյալ ինչ-որ կարեւոր հարց գնահատելու լինենք, եթե դա վերաբերի Մաքսային միությանն անդամակցելուն, ապա դրա մասին մենք կարող ենք իմանալ Վիկտոր Խրիստենկոյից, եթե պետք կլինի Ղարաբաղի մասին որեւէ բան պարզել, պետք է պարզել դա Լավրովից, իսկ եթե Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին ինչ-որ հարց ենք ուզում իմանալ, դա արդեն կիմանանք Վլադիմիր Պուտինից՝ ОРТ-ի միջոցով: Հայաստանի նախագահի ելույթն այլեւս որեւիցե կարեւորություն իրենից չի ներկայացնում, որովհետեւ ինքը չի որոշում Հայաստանի վերաբերյալ որեւէ բան: Դա որոշում են ՌԴ պետական մարմինները: Դրա համար անիմաստ է քննարկել ՀՀ նախագահի ելույթի բովանդակային մասը»,- ՀՀԿ-ի 15-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթն այսպես մեկնաբանեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանն ինչ էլ խոսի, համաձայնեցնո՞ւմ է Պուտինի հետ՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Կարող է համաձայնեցված չի, բայց որոշողը ինքը չի: Որոշողը Ռուսաստանի ղեկավարությունն է: Իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ի համագումարի ելույթը Կրեմլում են գրել, բայց նրա ասածը ոչինչ է: Երբ Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ մայիսի 29-ին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական նիստ, եւ այնտեղ Հայաստանը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, երբ նույնիսկ Հայաստանի ղեկավարներն ասում են, թե հլը պարզ չի, թե ինչ պետք է լինի այնտեղ, բայց եթե Պուտինը հայտարարում է, որ ստորագրելու է, դրանից հետո էլ ի՞նչ իմաստ ունի քննարկել ՀՀ նախագահի որեւէ ելույթ՝ կլինի համագումարում հնչեցված, թե՞ այլ տեղ: Պարզ է, որ որոշումներն այնտեղ են ընդունվում: Ինչ որոշում էլ որ կընդունեն, այդպես էլ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Ամառ է գալու,
Թեժ է լինելու,
Չարիքի երմն է
Բոցավառվելու,
Լավ է լինելու…