Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզն ավելի ակտի՞վ է իր իրավունքների պաշտպանության հարցում

Մայիս 29,2014 12:54

«Նախկին տարվա համար, ինձ համար ամենատխուր վիճակը Տավուշի մարզում էր, որովհետև այստեղ կան ոչ միայն այն խնդիրները, որ կային այլ մարզերում, այլ մենք այնտեղ նույնիսկ գրասենյակ ունենք, բայց որոշակի պասիվություն ու մեթոդների տարբերություն կա: Եթե, օրինակ, Լոռու մարզում մարդիկ ավելի ակտիվ են և իրենց իրավունքները պաշտպանում են, պետական մարմինների հետ որոշակի աշխատանք են անում, ապա Տավուշի մարզում մենք տեսնում ենք, որ խնդիրները ծածկված ու չբարձրաձայնված մնում են, և մարդիկ նույնիսկ ոտքի չեն էլ կանգնում իրենց իրավունքների պաշտպանության համար»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ի ասաց ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: 

Լրագրողներից մեկի հարցին` իսկ Սյունիքի՞ մարզում, ՄԻՊ-ը պատասխանեց. «Այնտեղ էլ մենք ունենք գրասենյակ, բոլոր խնդիրներին ծանոթ ենք, այնտեղ էլ սուր հարցադրումներ կան, բայց Սյունիքի մարզն ավելի ակտիվ է իր իրավունքների պաշտպանության հարցում, քան Տավուշի մարզում, երբ նայում ես ցուցանիշները… միշտ չէ մարդու իրավունքը պրոբլեմատիկ, երբ այնտեղից կա բողոք, պրոբլեմատիկ է, երբ կա խնդիր ու չկա բողոք. այդ դեպքում արդեն շանսերը, որ ինչ-որ բան կփոխվի, շատ ավելի քիչ են ու թույլ: Ու, այդ իմաստով, ես մարզերն ուսումնասիրելիս միշտ վիճակագրությունը նայում եմ մարդկանց գիտակցության ու ակտիվության մակարդակով, անվախության մակարդակով: Լոռու մարզը, որտեղից ամենաշատն էին իմ բողոքները, ոչ թե ամենաշատն էին այդտեղ իրավունքները խախտվում, ես համարում եմ, որ մարդիկ այդտեղ գերակտիվ և ինտելեկտուալ աշխատանք են անում իրենց իրավունքների պաշտպանության համար»: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031