Ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանն իր մոտ է հրավիրել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին:
Վերջինս ներկայացրել է օրեր առաջ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրում տեղի ունեցած «ոստիկանական միջոցառման» մանրամասները:
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Հին Էրիվան»-ի լրատվական ծառայությունից, Երևանի ոստիկանապետը, ով միջադեպի մասին տեղեկացել է մամուլից, խոստացել է միջոցներ ձեռնարկել, ներքին քննություն կկատարել և մեղավորները պատժել:
Մայիսի 23-ին` դպրոցականների վերջին զանգի հանդիսավոր օրը` ժամը 23:00-ին, ռեստորանային համալիր էին ներկայացել ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ տասնյակ ոստիկաններ, երկուսուկես ժամ հարկերով շրջելով՝ կաթվածահար էին արել ռեստորանի գործունեությունը, արդյունքում` հաճախորդները լքել էին ռեստորանը, և «Հին Էրիվանը» նյութական վնասներ էր կրել:
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Մանվել Տեր-Առաքելյանը
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում