Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ երևանցիների հետ միասին մայիսի 28-ի երեկոյան ներկա է գտնվել Հանրապետության հրապարակում Սարդարապատի հերոսական ճակատամարտի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 96-ամյակին նվիրված տոնական համերգին: Ազգային հայրենասիրական երգ ու պարով ուղեկցվող համերգային ծրագիրը շարունակվել է մինչև ուշ գիշեր: Մշակույթի նախարարի հետ միասին շրջելով Հանրապետության հրապարակում՝ Տարոն Մարգարյանը զրուցել է երևանցիների հետ ու, օգտվելով առիթից, շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ: Տոնական համերգային ծրագիրը եզրափակվել է հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն