Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը իշխանափոխության շանսեր չի տեսնում. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 29,2014 12:20

Որոշ ժամանակ առաջ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե քաղաքացիական ակցիաները ավելի խնդիրներ ստեղծեցին իշխանությունների ընկալման մեջ, քան ընդդիմության մոտեցումները։ «ՉԻ»-ի հետ զրույցում քաղաքագետը, անդրադառնալով նոր կառավարությանը, հայտնեց, որ որեւէ սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել եւ ըստ նրա, կառավարությունը կարող է գործել Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության պես։

– Պարոն Մինասյան, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը քաղաքացիական շարժումների նկատմամբ։ Ձեր կարծիքով՝ քաղաքացիական հասարակությունը, որը վերջին տարիներին ակտիվորեն պայքարում է, ի վիճակի՞ է հասնել դրանց իրականացմանը։

– Նայած թե մենք ինչ նկատի ունենք քաղաքացիական շարժում ասելով։ Եթե ենթադրենք այն դրույթը, որին նաեւ ես եմ համաձայն, որ քաղաքացիական շարժումները ավելի շուտ ոչ թե քաղաքացիական շարժումներ են իրենց անվանմամբ, այլ քաղաքացիական պայքարի ձեւերից մեկը, հատկապես այն պայմաններում, երբ որ դասական ընդդիմությունը չի արտացոլում երիտասարդության կամ հասարակության մի մասի քաղաքական նպատակները, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ քաղաքացիական շարժումները Հայաստանում՝ նոր քաղաքական պայքարի ձեւ անելու փորձ են։ Չափազանց դրական զարգացումների համար հնարավոր է նրանք կարողանան դառնալ ինչ-որ կազմավորված քաղաքական ուժ։ Եթե ոչ, ապա մենք կունենանք այն, ինչ ունենք այս պահին։

– Անդրադառնանք կառավարության, այդ թվում՝ վարչապետի փոփոխությանը, ըստ Ձեզ, դա ընդամենը կոսմետիկ փոփոխություն էր, թե՞ կարող ենք դրական ակնկալիքներ ունենալ նոր կառավարությունից:

– Որեւէ սկզբունքային փոփոխություն ես կարծում եմ տեղի չի ունեցել եւ չի էլ ունենալու։ Ընդհանուր առմամբ նոր կառավարությունը կարող է գործել նախկինի նման:

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031