Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ցանկությունն է, որ համակարգն ընդունելի լինի մեծամասնության համար». «168 ժամ»

Մայիս 29,2014 11:58

Ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը

– Պարոն նախարար, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ֆեյսբուքյան խմբում ահազանգեր կան, որ որոշ պետհիմնարկներում աշխատակիցներից չեն ընդունում կուտակային վճարներ չգանձելու վերաբերյալ դիմումները, թեև ԱԺ-ն ընդունել է օրենքը։

– Օրենքը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է և պաշտոնական տեղեկագրում կհրապարակվի, որից հետո ուժի մեջ կմտնի։ Ստացվում է, որ բոլոր գործատուները, ոչ միայն պետական, օրենքը պաշտոնապես ուժի մեջ մտնելուց հետո, բնականաբար, իրավասություն կունենան օրենքով սահմանված գործողություններն իրականացնելու։

– Այսինքն, աշխատակիցները դիմումները պետք է ներկայացնեն տեղեկագրում օրենքի հրապարակումից հետո՞։

– Իհարկե, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

– Դիմումները ներկայացնելու հետ կապված տեխնիկական խնդիրները կպարզաբանե՞ք, քանի որ կրկին անհասկանալի հարցեր էին հնչում՝ ինչպե՞ս ներկայացնել, որ չմերժեն, և այլն։

– Երբ քննարկում էինք խնդիրն ԱԺ-ում, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի պատգամավորների հետ, մենք օրենքի նախագծի նախնական տարբերակում ունեինք դրույթ, որ կառավարությանը վերապահեինք կարգ սահմանելու
իրավասությունը, որ ընթացակարգերը սահմանվեին, բայց ներկայացվեցին առաջարկություններ, որ կառավարությունը զերծ պահվի լրացուցիչ կարգեր սահմանելու իրավասությունից կամ պարտավորությունից, և միանգամից օրենքով սահմանվեն, հետագայում լրացուցիչ բարդություններ չլինեն կամ ժամանակ չպահանջվի, մինչև կառավարությունը համապատասխան կարգերը սահմանի։ Դրա համար մենք եկանք այն լուծմանը, որ օրենքի նախագծում հստակ սահմանվի դիմումի ներկայացման ընթացակարգը։ Գիտեք, այնտեղ նշված է, որ անձամբ կամ փոստի միջոցով աշխատակիցն իր գործատուին կարող է ներկայացնել դիմում։ Նաև դիմումին ներկայացվող վավերապայմանները սահմանվեցին օրենքով, թե ինչպիսի տվյալներ պետք է ներառվեն դիմումում։ Եվ, ըստ էության, դիմումը կարող է ներկայացվել օրենքով սահմանված կարգով, լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվում։ Ե՛վ կարգը, և՛ դիմումում ներառվող տվյալների սպառիչ ցանկը հստակ նշված է օրենքում։ Հետևաբար, որևէ խոչընդոտ կամ խնդիրներ չեն կարող լինել, իսկ դիմումին ներկայացվող լրացուցիչ պահանջներ չկան սահմանված կամ չեն սահմանվելու:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031