Այս տարվա մարտի 17-ին Արա Ավետիսյանն ազատվեց Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կամ նախկին Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին վերջինիս կատարած չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումները։ Արդյունքում այդ հրապարակումների հիման վրա ոստիկանության քննչական մարմնում նյութեր էին նախապատրաստվել։ Սակայն Արա Ավետիսյանի դեմ քրեական գործ չհարուցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ավետիսյանն անդրադառնալով իր, ինչպես նաեւ համալսարանի դեմ հարուցված քրեական գործերին, որոշեց սպառնալիքով պատասխանել. «Ուրեմն հարուցողին հարցրեք, կասեցնողին հարցրեք, խուտուտ տվողին հարցրեք, ինչ ասեմ։ Ի՞նչի եք ուզում, որ ես էլ Շուշանի նման ասեմ»։
Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանն, իհարկե, կարող է իրեն այդպես անվայել պահվածք թույլ տալ, քանի որ արդեն երկրորդ անգամ է փրկում իր կաշին։ Նկատենք, որ վերջին մի քանի տարիներին զարմանալի միտում է նկատվում, երբ որեւէ գերատեսչությունում անօրինականությունների հետ կապված քրեական գործ է հարուցվում, ապա այն կասեցվում է կամ էլ մեր իշխանությունները սահմանափակվում են միայն ղեկավարներին պաշտոնանկ անելով։ Իսկ մինչ այդ անդրադառնանք Արա Ավետիսյանի գործունեության հետեւանքներին։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև