Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը`պատգամավորներին. «Խնդրում եմ օգնեք, որ լուծվի պետական մարմինների ականջ ունենալու խնդիրը»

Մայիս 29,2014 11:49

«Երանի ես ունենայի տասն անգամ ավելի բյուջե` հարյուր անգամ ավելի գործ կանեի»,- խորհրդարանում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` 2013 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ:

Կարեն Անդրեասյանը հիշեց, որ իր պաշտոնավարման գրեթե առաջին օրվանից նմանաօրինակ հանդիպումների ժամանակ միշտ գումար է ուզել իր ղեկավարած կառույցի աշխատանքների համար: Սակայն այսօր խնդիրն այլ է. «Հիմա իմ խնդիրը գումարը չէ, ես երբեք չեմ ամաչել գալ ու ասել, որ գումար է պետք, բայց այսօր ես արդեն ոչ թե գումարի պակաս ունեմ, այլ կարիք ունեմ օրենսդրական որոշակի լիազորությունների ավելացման, ու կարիք ունեմ նրա, որ երկու-երեք պետական մարմինները փոխեն իրենց ընկալումն ու մոտեցումները: Խնդրում եմ օգնեք, որ լուծվի պետական մարմինների ականջ ունենալու խնդիրը»:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, որ «ականջ չունեցողների» թվում առաջին հերթին դատարաններն ու դատախազությունն են հանդես գալիս: Իսկ Արդարադատության նախարարությունն ու ոստիկանությունը նույնիսկ նրա գովասանքին արժանացան. «Մենք հայտարարությամբ հանդես ենք եկել, որ Արդարադատության նախարարության դրական գործունեությունը նկատելի է, իսկ ոստիկանությունում թեև խնդիրներ դեռ կան, բայց այս կառույցը անկասկած ականջ ունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031