Երեքշաբթի օրը Բաքվում Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Հայաստանը պետք է շարունակի մնալ շրջափակման մեջ»։ «Մենք պետք է հնարավորինս աշխատենք Հայաստանն այսուհետ եւս մեկուսացման մեջ պահել։ Թեեւ ներկայում այն լիովին մեկուսացված չէ, այլ երկրների հետ նրա դռները բաց են։ Սակայն մենք մեկուսացրել ենք Հայաստանը բոլոր տարածաշրջանային ծրագրերից, ինչի արդյունքում Հայաստանից նկատվում է զանգվածային արտահոսք»,- գոհունակությամբ արձանագրել է Ալիեւը՝ նշելով, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից տարեկան արտագաղթում է 80-90 հազար մարդ։
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի եւ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի հետ՝ պարզելու նրանց տեսակետը Ալիեւի հայտարարության շուրջ։
ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
– Պարոն Արսենյան, ինչպես եք գնահատում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ իրենց ջանքերի շնորհիվ հաջողվել է ՀՀ-ն մեկուսացնել բոլոր տարածաշրջանային նախագծերից եւ աստիճանաբար հայաթափել։
– Իսկ իրենք ի՞նչ են անում դրա համար, տոմս են առնո՞ւմ հայերի համար։ Դա իրենց ապուշություններն են, մենք ի՞նչ կապ ունենք դրանց հետ։
– Բայց, ըստ Ալիեւի, իրենք շրջափակման մեջ են պահում ՀՀ-ն։
Կարդացեք նաև
– ՀՀ բնակչության արտահոսքի, արտագաղթի համար կա մեկ պատասխանատու, իսկ դա ՀՀ իշխանություններն են։ Մնացածը հերթական անիմաստ հայտարարություններ են։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում