Լրահոս
Օրվա լրահոսը

Կ. Մանոյան. «Դա մարտահրավեր է, ոչ հրավեր». «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2014 11:17

Պաշտոնական Անկարան երեկ այդպես էլ չարձագանքեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի նախօրեին հնչեցրած հրավերին։

Հիշեցնենք, նախօրեին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում Սերժ Սարգսյանը բավական ծավալուն ելույթ էր ունեցել եւ Թուրքիայի նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրել Երեւան՝ «առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»։
Թուրքական մամուլը ընդհանուր տարածել է Սարգսյանի ելույթից հատվածներ, սակայն որեւէ թուրք պաշտոնյա չի մեկնաբանել ելույթը եւ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու փաստը։

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ մեր զրույցում, անդրադառնալով հրավերին եւ դրա շուրջ եղած արձագանքին, նկատեց, որ Սարգսյանի հրավերը Թուրքիայի կողմից հնարավոր է այդպես էլ անարձագանք մնա։ «Չեմ զարմանա, եթե Թուրքիան ընդհանրապես անտեսի այս հրավերը այնպես, ինչպես անտեսել էր 2005 թվականի Հայաստանի այն ժամանակվա նախագահի պատասխանը պատմաբանների հանձնաժողով կազմելու իրենց առաջարկին։ Թուրքերը դրանից հետո երեք տարի անընդհատ ասում էին, որ Հայաստանը մեր առաջարկին չի պատասխանել, մինչդեռ իրականում Հայաստանը պատասխանել էր, բայց իրենց ուզած պատասխանը չէր։ Հիմա էլ կարող են անտեսել այս հրավերը, քանի որ դա իրենց սրտով չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը:

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031